Ապամոնտաժել Երեւանի Ավագանին

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 02 Մայիսի 2012, 10:46

2009 թվականի մայիսին առաջին անգամ ընտրվեց Երեւանի Ավագանի, որը պետք է կառավարեր Երեւանը, ընտրեր Երեւանի քաղաքապետին: Իսկ Ավագանուն էլ ընտրում էր քաղաքացին՝ դե յուրե: Եվ այդպես, 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ Երեւանի Ավագանու առաջին ընտրությունը, որի պաշտոնական արդյունքի համաձայն ՀՀԿ-ն այդ Ավագանում ստացավ ձայների բացարձակ մեծամասնություն եւ հնարավորություն ունեցավ առանց երկրորդ տեղը գրաված ԲՀԿ-ի եւ երրորդը ճանաչված, բայց Ավագանու մանդատից հրաժարված Կոնգրեսի իրականացնել քաղաքի կառավարումը, ընտրել քաղաքապետ:

Թե ինչ եղավ, հետո՝ Ավագանու ընտրած քաղաքապետերի հետ, հայտնի է բոլորին: Նրանցից երրորդը՝ Տարոն Մարգարյանը, նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանից հանձնարարություն ստացավ ապամոնտաժել Մաշտոցի պուրակի բուտիկները:

Իրականում, Տարոն Մարգարյանին այդ հանձնարարությունը պետք է վաղուց տված լիներ Երեւանի Ավագանի կոչված կառույցը, այն պարզ պատճառով, որ բուտիկները Մաշտոցի կրպակում հայտնվել էին ապօրիանաբար, եւ քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում քաղաքացիների մոտ եռամսյա անդադար պայքարի ընթացքում այդպես էլ չկարողացավ որեւէ կերպ օրինականորեն հիմնավորել իր որոշումը, ներկայացնել դրանց իրավական հիմքերն ու ցույց տալ, որ բուտիկները պուրակում հայտնվել են միանգամայն օրինական եւ սահմանադրական ճանապարհով:

Այդ 90 օրերի ընթացքում Ավագանին միայն մեկ ագամ ինքնադրսեւորվեց, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պուրակ գործուղեց Ավագանու անդամ Արա Երնջակյանին: Բայց պարզվեց, որ քաղաքացիների համար Երնջակյանը Հայաստանի Սահմանադրության փոխանորդ չէ: Երնջակյանն ինքն էլ թերեւս զարմացել էր դրանից: Նա ստիպված եղավ լքել Մաշտոցի պուրակը, իսկ Երեւանի Ավագանին այլեւս որեւէ տեսքով պուրակում չերեւաց: Չերեւաց ոչ մի տեղ: Երեւանը կարծես Ավագանի չուներ, առավել եւս քաղաքացու ընտրած ավագանի:

Մաշտոցի պուրակի բուտիկների ապամոնտաժմանը զուգահեռ, թերեւս ժամանակն է ապամոնտաժել Երեւան Ավագանի կոչված կառույցը: Դրա անդամներն իհարկե հասարակական աշխատանք են կատարում եւ չեն վարձատրվում, սակայն, Ավագանին այդուհանդերձ ունի այսպես ասած պահպանման ծախսեր, որոնք կարելի է խնայել, ապամոնտաժելով այդ կառույցը:

Այն բացարձակ ավելորդություն է, լրացուցիչ ֆինանսական եւ հոգեբանական բեռ քաղաքի վրա, քաղաքային կառավարման հակասահմանադրականությունը բավական անհաջող լեգիտիմացնող ավելորդ օղակ, որից պետք է ձերբազատել պետությունն ու քաղաքացուն:

  1. Հայաստանը մեծ գայթակղության առաջ
    Մեծ Ութնյակի երկրները հռչակագիր են ընդունել, որում խոսք է գնում հարկերի հավաքագրման մեխանիզմները աշխարհի մաստաբով ռեֆորմացնելու մասին
    16:19 19/06/2013
  2. Կճոյանի սանիկը պետության անվտանգության ծիրում
    Հայաստանի իշխանության եւ նրա սանիկների ազնիվ խոսքին հավատալը արդեն ոչ միայն դյուրահավատության նշան է, այլ պարզապես հիմարության:
    11:46 19/06/2013
  3. Պատերազմը սկսել է. Որտեղից է այն կառավարվում
    Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների աղմկոտ բացահայտումներից հետո խորհրդարանն անցել է «փոխել վարչապետին» գործողության երկրորդ մասին:
    11:27 19/06/2013
  4. Իշխանական համակարգը քայքայվում է բնական ճանապարհով
    Բոլորը շտապում են մեղադրել միմյանց գողության մեջ, որպեսզի չմեղադրվեն, կանիբալիզմի դեպքեր են տեղի ունենում:
    09:43 19/06/2013
  5. Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով
    Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը
    09:28 19/06/2013
  6. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  7. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  8. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  9. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  10. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013