Եվ այդքանից հետո դեռ երգո՞ւմ ես

    • Մեկնաբանություն - Շաբաթ, 28 Ապրիլի 2012, 13:29

Մի աշակերտի օրագրում բոլոր գնահատականները «երկուս» էին, միայն երգից` «հինգ»: Եւ հայրը զարմացած հարցնում է նրան. “Եվ այդքանից հետո դու դեռ երգո՞ւմ ես»:

Կոալիցիան մեր երկրի բնակչությանը հասցրել է աղքատության այն աստիճանի, որ մարդիկ փախչում են երկրից, ինչպես աղետից:

Փոքր քաղաքներում բնակչությունը գրեթե ամբողջությամբ գործազուրկ է, մթերք է գնում ցուցակով, այսինքն պարտքով: Քաղաքի տարածքում ամեն մեկն իր համար կարտոֆիլ է աճեցնում, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բլոկադային Լենինգրադի բնակչությունը կարտոֆիլ էր աճեցնում շենքերի բակերում: Թոշոակառուներն իրենց աղքատիկ թոշակով մի քանի անգամ լավ են ապրում իրենց երեխաների ընտանիքներից: Այդքանից հետո Սերժ Սարգսյանը կոչ է անում հավատալ և քվեարկել (20 000 դրամով) Հանրապետական կուսակցության օգտին:

Կուզենայի հարցնել նախագահին. «Պարոն նախագահ, և այդքանից հետո դուք երգո՞ւմ եք:

2003 թվականին Քոչարյանի նախընտրական հանրահավաքում իշխանությունը խոստացել էր էլեկտրաէներգիայի արժեքը 20 դրամից իջեցնել 15 դրամի, բայց փոխարենը 5 դրամով բարձրացրել էր: Ընտրություններից հետո միշտ լինում է գների բարձրացում: Վերջերս մեկ թոշակառուից իմ ներկայությամբ վերցրել են անձնագիրը, անձնագրի համարը գրի առնելու համար, և ասել են, որ ընտրություններից հինգ օր առաջ կբերեն 20 000 դրամ, որպեսզի նա քվեարկի Հանրապետական կուսակցության և այդ կուսակցության թեկնածուի օգտին, որի ազգանունը կասեն, երբ կբերեն այդ 20 000 դրամը: Մեկ ուրիշ թոշակառուի ծաղրանքով առաջարկել են գնալ Բաքու ոչ պետքական տեղեկանքի համար, իսկ հանարապետության նախագահին հասցեագրված նամակի կապակցությամբ հուսադրել են նրան, որ օրենքն այդ ոչ պետքական տեղեկանքի մասին կարող է փոխվել:

Բոլոր թոշակառուները գիտեն, որ սոցիալական ապահովագրության հիմնական օրենքը կաշառքն է: Ապրիլի 24-ին Սեւանի մայրուղում մեր երթուղայինի վարորդին զանգահարել է ոստիկանության մայորը և սպառնում էր նրան և իր տղային գործից հանել, եթե նրանց յոթ հոգուց բաղկացած ընտանիքը չքվեարկի Հանրապետական կուսակցության օգտին:

Ընտրությունների արդյունքն արդեն գնված է: Եվ այնպես «արդյունավետ» է գնված, որ խոստացած 20 000-ը որոշել են փոխարինել 10 000 դրամով (իսկ խեղճ ընտրողները հույս են ունեցել ընտրակաշառքների գումարով փակել մթերային խանութներում իրենց պարտքը: Ընտրակաշառքներ բաժանողները բացատրել են նրանց, որ այդ ընտրությունն «ընդամենը» Ազգային Ժողովի ընտրություն է և ոչ թե նախագահի):

Ընտրակաշառքի հանդեպ աչք փակելն ու քվեարկելը նշանակում է աջակցել կոալիցիային` գնված ընտրություններին օրինականության իմիջ ստեղծելու համար: Դա ես չեմ անելու: Ես քվեարկելու եմ ընդդեմ ընտրությունների գնման և մեծ խաչ եմ քաշելու իմ քվեաթերթիկի վրա: Իշխանությունը վախենում է անվավեր քվեաթերթիկների մեծ քանակությունից: 2007 թվի հոկտեմբերին ես Ազգային ժողովի նախագահին նամակ եմ ուղարկել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր է անվավեր քվեաթերթիկների երկնիշ տոկոս: Ազգային ժողովից այդ նամակը ուղարկվել է նախագահի նստավայր և մնացել է առանց պատասխանի, բայց երկրորդ փուլը “վերացրել են”: Մի գուցե ընդիմությանն արժե կոչ անել ընտրողներին խաչ քաշել իրենց քվեաթերթիկների վրա` ի նշան բողոքի, որ իշխանությունը մասսայական կաշառել է ընտրողներին և ընտրական հանձնաժողովները: Չէ՞ որ այդ ընտրություններին հետևելու են նախագահական ընտրությունները, որոնք նույնպես գնվելու են, ինչպես բոլոր ընտրությունները 2003 թվականից հետո: Եվ նորից սկսվելու են հանրահավաքներ, ընդդիմությունից գողացված քվեների մասին, ցուցադրական մերժումներ` մասնակցել Ազգային ժողովի նիստերին, իսկ Նիկոլ Փաշինյանը նորից գոռալու է. “Իմպիչմենտ”, չնայած Սահմանադրության 57-րդ հոդվածի առկա երկու սողանցքներից արդեն առաջինը դե-յուրե բացառում է նախագահի պաշտոնանկությունը:

Սահմանադրությունում առկա են քսան նման ձևով կեղծված հոդվածներ, որոնց մեջ նախագահի օգտին թաքնված են քառասուն սողանցքներ: Դա հանգեցրել է այն բանին, որ Հանրապետությունում դե յուրե և դե ֆակտո չկա իշխանությունների բաժանում, և ուրեմն դե յուրե չկա Սահմանադրություն, քանի որ բոլոր սահմանադրությունները նախասահմանում են իշխանության ճյուղերի բաժանումը և հավասարակշռումը: Այնպես որ, Ազգային ժողովը պետք է անվանել ոչ թե օրենսդրական իշխանության մարմին, ապա հակաօրենսդրական չինովնիկական աշխատակազմ, քանի որ անկախ իշխանության մարմինները լինում են միայն այն երկրներում, որտեղ առկա է իշխանությունների բաժանում: Սահմանադրության հայերեն տեքստի կեղծումը Եվրոպայից թաքցնելու համար իշխանությունը 2005 թվականի հոկտեմբերի 13-ին Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է Սահմանադրության նախագծի վերջնական տեքստի կեղծ թարգմանություն: Նախագծի կեղծ թարգմանությունը թաքցնելու համար Նախագահը, Սահմանադրական դատարանը և Ազգային ժողովը իրենց պաշտոնական կայքերում տեղադրել են Սահմանադրության անգլերեն կեղծ թարգմանությունը: www.lragir.am կայքում թարգմանության կեղծումները մերկացնելուց հետո Սահմանադրական դատարանը և նախագահը 2010 թվի հուլիսին և 2011 թվի սեպտեմբերին իրենց կայքերում տեղադրել են նոր, այնքան կեղծ երկու տարբեր թարգմանություններ, որ Սահմանադրական դատարանում խնդրել են ինձ չօգտագործել իրենց կեղծ թարգմանությունը Սահմանադրական դատարանի դեմ:

Ինչպես կարելի է թույլ տալ, որ Սահմանադրության կեղծման ընդունակ դատարանը լուծի ընտրությունների հետ կապված վեճերը (Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1 կետը): Իսկ Ազգային Ժողովն իր պաշտոնական կայքում Սահմանադրության և օրենքների կեղծ թարգմանության վերևում գրել է “Ոչ պաշտոնական թարգմանություն”:

Սահմանադրության կեղծ պաշտոնական անգլերեն թարգմանությունը, www.translation-centre.am , արդարադատության նախարարը ստորագրել է 2010 թվականի նոեմբերի 23-ին, կիրակի օրը, նախարարության աշխատակազմից գաղտնի, որպեսզի չգրանցի այդ թարգմանությունը գրանցամատյանում և չհրապարակի այն: Սահմանադրության անգլերեն պաշտոնական թարգմանությունը իշխանությունը նախագահի գլավորությամբ հրաժարվել է հրապարակել, իսկ Ազգային ժողովի թարգմանած Սահմանադրության նույնպես կեղծ ռուսերեն թարգմանությունը հրապարակված է “Պաշտոնական տեղեկագրում”:

Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին նախադասության ռուսերեն թարգմանությունում թաքցվում է, որ այդ հոդվածի հայերեն տեքստի համաձայն համայնքները կարող են անջատվել Հանրապետությունից: 2011 թվականի ապրիլին ԵԱՀԿ վկայագրել է, որ Սահմանադրության ամենակարեւոր` 50, 51 և 74.1 հոդվածնեերի պաշտոնական անգլերեն թարգմանությունը, նախագահի թնտրության և Ազգային ժողովի վաղաժամկետ լուծարման մասին, չի համապատասխանում այդ հոդվածների պաշտոնական ռուսերեն թարգմանությանը: Հիմա նախագահի, Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքերում տեղադրված են Սահմանադրության մեկը մյուսին հակասող կեղծ անգլերեն թարգմանություններ: Հայ-թուրքական արձանագրությունների անգլերենից հայերեն կեղծ թարգմանությունը մամուլում մերկացնելուց հետո իշխանությունն այն փոխարինել է երկու «ուղղված» նույնպես կեղծ թարգմանություններով, բայց Ազգային ժողովը վավերացրել է առաջին կեղծ թարգմանությունը:

Պարոն նախագահ, ինչպե՞ս կառելի է Ձեզ հավատալ:

«Ճանապարհային քարտեզի» և հայ-թուրքական արձանագրությունների տակ նախարար Է. Նալբանդյանի ստորագրությունից հետո դե յուրե ստացվում է, որ էլ չի աջակցելու ցեղասպանության միջազգային ճանաչմանը, և ինքը իրեն հեռացրել է ճանաչման գործընթացից, քանի որ ըստ արձանագրությունների դա պատմաբանների գործն է: Իսկ «Ճանապարհային քարտեզը» իշխանությունը մահու չափ վախենում է հրապարակել, որովհետև այնտեղ պարզ գրված է, որ Հայաստանը հրաժարվում է սատարել ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Ո՞ւմ զուռնայի տակ եք Դուք երգում, պարոն նախագահ:

Ձեր կուսակցությանը ոչ միայն չի կարելի հավատալ, այլ ավելին` պետք է դատել Սահմանադրության հայերեն տեքստի կեղծման համար: Դուք անձեռնմխելի եք, թե չէ Ձեզ էլ պետք է դատել Սահմանադրության պաշտոնական անգլերեն թարգմանության կեղծման, “Ճանապարհային քարտեզի” և շատ այլ հարցերի համար:

lragir.am-ը հրապարակել է իմ հոդվածները, որտեղ ես մեջբերել եմ Ընտրական օրենսգրքի անգլերեն թարգմանության կեղծման օրինակներ: Դա նշանակում է, որ ԲՈԼՈՐ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ԴԻՏՈՐԴՆԵՐԸ  ԻՐԵՆՑ  ԿԱՐԾԻՔՆԵՐԸ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ  ՉԱՊԱՆԻՇՆԵՐԻՆ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ   ՄԱՍԻՆ  ԿԱԶՄԵԼՈՒ  ԵՆ   ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔԻ  ԿԵՂԾ  ՏԵՔՍՏԻ  ՀԻՄԱՆ  ՎՐԱ: Դե յուրե և դե ֆակտո դիտորդների մասնակցությունը ընտրություններին լինելու է ընտրությունների մոնիթորինգի իմիտացիա: Ընտրությունների ինչ մոնիտորինգ կարելի է սպասել եվրոպական կազմակերպություններից, որոնց տարբեր կայքերում` www.venice.coe.int/docs/2005/CDL(2005)091-e.asp և www.codices.coe.int/NXT/gateway.dll?f=templates&fn=default.htm տեղադրված են մեր Սահմանադրության իրար հակասող կեղծ անգլերեն տեքստերը, որոնք հակասում են նաև Հանրապետության նախագահի կայքում Սահմանադրության կեղծ անգլերեն տեքստին:

Փաստորեն, մեր իշխանությունն ականջից բռնած «ֆռռացրել է» Վենետիկի հանձնաժողովին, իսկ Վենետիկի հանձնաժողովն իր տխրահռչակ իմիջը ցեխից հանելու համար սուտ առասպել է պատմում եվրոպական հանրությանը, որ իբր 2005 թվականի հոկտեմբերի 13-ից հետո մեր Սահմանադրության նախագծում կտրականապես փոփոխվել է քսան հոդվածների բովանդակությունը: Իրականում, Սահմանադրության նախագիծը 2005 թվականի սեպտեմբերի 28-ից հետո, այսինքն երրորդ կարդալուց հետո չի փոփոխվել: “Հայաստանի Հանրապետություն” թերթը հրապարակել է Սահմանադրության նախագծի վերջնական հայերեն տեքստը 2005 թվականի հոկտեմբերի11-ին:

Մենք չունենք սահմանադրություն, ունենք աֆերիստ իշխանություն և կունենանք փողով առած կեղծ ընտրություններ:                       

  1. Արքայական կնիք, որ դրվում է Հայաստանի վրա
    Խորհրդանշական է, որ Արքայազն Չարլզը Հայաստան է այցելում Առաջին հանրապետության տարեդարձի օրը:
    19:01 24/05/2013
  2. Քոչարյանի անհաջող փորձը, կամ փոխանցիկ դրոշը ԲՀԿ-ին
    Բարգավաճ Հայաստանը «երկրորդ սերնդի բարեփոխումների» Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձն էր
    15:01 24/05/2013
  3. Ընկած ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները
    Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ասաց, որ շնորհակալ է ընդդիմությանը
    13:12 24/05/2013
  4. Քաղաքական թրաֆիքինգի հետեւանքները
    Ինչպես եւ պետք էր սպասել, Հայաստանի քաղաքական դաշտը միաբերան լռություն պահպանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո
    11:17 24/05/2013
  5. Պալատական քաղաքականության հետնախորշերը
    Վահան Հովհաննիսյանի «դալաններում ծեծի» տեսությանը Գալուստ Սահակյանը հակադրում է պալատական հետնախորշերում ինչ որ ձեռքսեղմումների պրակտիկան:
    10:01 24/05/2013
  6. Բաց երկինք, թե բաց անցք Հայաստանի գլխին
    Մայիսի 23-ին Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
    09:27 24/05/2013
  7. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  8. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  9. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  10. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013