9 աթոռ, կամ Գագիկի գլուխկոտրուկները

    • Մեկնաբանություն - Շաբաթ, 28 Ապրիլի 2012, 10:11

Ինչպես հայտնի է, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի եռյակը՝ ՀՅԴ, Կոնգրես, ԲՀԿ, դիմել է Սահմանադրական դատարան: Հայտնի է նաեւ, որ դատարանից պահանջվում է ճանաչել Ընտրական օրենսգրքի դրույթներից մեկի հակասահմանադրականությունը: Խոսքը ընտրողների ցուցակների հրապարակման մասին է, որպեսզի պարզ լինի, թե ով է մասնակցել ընտրությանը:

Բայց, նկատի ունենալով, որ դիմումն ուղղված է Սահմանադրական դատարանին, թերեւս արդեն էական չէ, թե ինչի վերաբերյալ է այն: Միեւնույն է, ՍԴ-ն, ավանդույթի համաձայն, կայացնելու է մի այնպիսի որոշում, որից ոչ ոք ոչինչ գլուխ չի կարողանալու հանել: Դրա համար էլ էական չէ, թե ով եւ ինչ հարցով է դիմում Սահմանադրական դատարան:

Հայաստանի Սահմանադրական դատարանի արժեքը ոչ թե այն է, որ դատարանը աչալրջորեն հետեւում է մեր կյանքի սահմանադրականությանը, այլ ավելի շատ այն, որ գրեթե ցանկացած հարցի վերաբերյալ կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք խնդիրը արագորեն լուծում են, բայց ոչ թե հստակ պատասխանի, այլ հակառակի շնորհիվ. բոլոր կողմերը ամիսներ շարունակ գլուխ են կոտրում, որպեսզի հասկանան, թե ի վերջո ինչ էր նշանակում Սահմանադրական դատարանի որոշումը, եւ իրենցից ով է ի վերջո ճիշտ:

Եվ դա շատ ավելի արդյունավետ մարտավարություն է իհարկե, քանի որ եթե դատարանը ասի, թե այս կամ այն կողմն է ճիշտը, մյուս կողմն անպայման շարունակելու է բողոքը, ու այդպես շարունակ: Մինչդեռ երբ ասվում է մի բան, որից որեւէ մեկը չի կարողանում կարգին գլուխ հանել, արդյունքում ոչ մի բողոքարկում էլ չի լինում եւ կողմերը մի քանի ամիս շարունակ գլուխ կոտրելուց հետո արդեն դիմում են ոչ թե ՍԴ, այլ պարզապես բժշկի:

Մյուս կողմից, Գագիկ Հարությունյանը բավական հմուտ եւ իրավացի է վարվում, որդեգրելով այդօրինակ մարտավարություն: Ով, եթե ոչ մի քանի հասարակարգ եւ վարչակարգ հաղթահարած, խորհրդային կոմունիստական հասարակարգի ֆունկցիոներից Հայաստանի Հանրապետության առաջին եւ վերջին փոխնախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ աշխատած, կոմկուսի, ՀՀՇ-ի, հանրապետականի հետ ընդհանուր լեզու գտած բազմափորձ եւ հմուտ գործիչը լավագույնս կպատկերացներ, որ հակասահմանադրական երկրում սահմանադրական դատ վարելը անշնորհակալ գործ է:

Առավոտյան կլինի՞ սահմանադրական կարգ, կեսօրին կլինի սահմանադրական դատ: Կեսօրի՞ն կլինի սահմանադրական կարգ, երեկոյան կլինի սահմանադրական դատ: Երեկոյա՞ն կլինի սահմանադրական կարգ, առավոտյան կլինի սահմանադրական դատ:

Իլֆն ու Պետրովը թերեւս հիանալի են փոխանցել բանաձեւը, չնայած որ Հայաստանի սահմանադրական դատարանում 9 աթոռ է, ոչ թե 12:

  1. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  2. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  3. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013
  4. Մի մերկացման պատմություն
    Իսկ ու՞մ է հետաքրքիր, թե ինչ են խոսել Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այն էլ ամիսներ առաջ:
    14:28 20/05/2013
  5. Կառավարության գործարք Հայռուսգազարդի հետ
    Հայաստանի կառավարությունը փաստացի գնում է աննախադեպ քայլի՝ գազը սուբսիդավորվում է սահմանին
    12:32 20/05/2013
  6. Հայաստանը վարձավճար կպահանջի՞ ռուսական բազայից, գազի դիմաց
    Այս իրավիճակում, լավագույն ելքն իսկապես լիակատար բիզնես-ռելսերին անցումն է
    12:08 20/05/2013
  7. Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
    Մահացած զինվորին ուղղված համբույրը 20-ամյա երիտասարդին հետ չի վերադարձնի, բայց կարող է շրջադարձային լինել
    15:23 19/05/2013
  8. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  9. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  10. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013