Կոնգրեսի ցուցակը

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 13 Մարտի 2012, 10:08

Հրապարակ թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին երեք տեղերում են Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը 6-րդ տեղում է: Ըստ թերթի տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարևանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Թերթը գրում է, որ ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել:

Իր հերթին, Իրատես դե ֆակտո թերթը գրում է, թե Կոնգրեսի ղեկավարներին չի հաջողվում համոզել Հանրապետություն կուսակցության անդամներին՝ ընդգրկվել Կոնգրեսի ցուցակում: Ավելի վաղ, այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ իրենցից առաջադրվելու է միայն ինքը՝ մյուս կուսակցությունների համար ճանապարհ բացելու համար:

Կոնգրեսն այդպես էլ համաձայնության չի եկել իր համամասնական ցուցակը կազմելու սկզբունքների ու ձեւաչափի շուրջ, եւ որոշվել է այդ գործը միանձնյա հանձնարարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն, սկզբունքներ ու ձեւաչափ ըստ էության չէր էլ առաջարկվել: Միայն Լեւոն Զուրաբյանն էր հայտարարել, որ ցուցակը կազմվելու է՝ ելնելով շարժմանը բերած նպաստից, եւ առավելությունը տրվելու է քաղբանտարկյալներին: Սակայն սա էլ ավելի էր խորացրել տարաձայնությունները եւ խճճել իրավիճակը, որից հետո էլ որոշվեց ցուցակի կազմումը վերապահել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նույնիսկ կար տպավորություն, որ նման «սկզբունքների» առաջադրման նպատակն էլ հենց դա է եղել, ինչը հնարավորություն է տալիս դուրս մղել «անցանկալի» տարրերին:

Մինչ այդ, Կոնգրեսի ցուցակում հրաժարվեցին ընդգրկվել դրա անդամ 4 կուսակցություններ, որոնց հիմնավորումը հետեւյալն էր՝ իրենք միացել էին ոչ թե հերթական ընտրության մասնակցելու, այլ արտահերթի եւ իշխանափոխության: Նրանց չէր համոզել Կոնգրեսի ղեկավարների այն թեզը, թե հայտնվելով խորհրդարանում, այնտեղ սկսելու են իշխանափոխության գործընթաց:

Մյուս կողմից, փաստացի, ցուցակի անցողիկ տեղերում քաղբանտարկյալների ներկայությունն այնքան էլ շատ չէ, մանավանդ Հանրապետություն կուսակցության անդամների հրաժարվելու պարագայում, քանի որ այդ կուսակցությունն էր ամենաշատ քաղբանտարկյալներ ունեցել:

Նախընտրական ցուցակն իսկական փորձաքար դարձավ Հայ ազգային կոնգրեսի համար եւ, կարելի է ասել, դրանով ավարտվեց «համաժողովրդական շարժումը»: Կոնգրեսը, աստիճանաբար կորցնելով «համաժողովրդական», «քաղաքացիական» բաղադրիչները, վերածվեց սովորական կուսակցության, որի նպատակը դարձել է խորհրդարան մտնելը: Այն թեզը, թե խորհրդարանում զգալի ներկայացվածության պարագայում սկսելու է իշխանափոխության գործընթաց, արդեն ոչ մեկին հավատ չի ներշնչում: Կոնգրեսը վերջին շրջանում շատ է օգտագործում «եթե» բառը, որ քաղաքականության մեջ արժեք չունի:

Առավելագույնը, որ կարող է անել Կոնգրեսը, դա մանդատները վայր դնելն է, եթե իհարկե հայտնվի խորհրդարանում: Կամ էլ մասնակցի խորհրդարանի աշխատանքներին, լեգիտիմացնելով իշխանության որոշումները:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013