Էրդողանի այցը Վաշինգտոն վերջակետ է դրել նրա վերաբերյալ որոշման վրա

    • Մեկնաբանություն - 19 Մայիսի 2017, 22:55
Ներկայում ԱՄՆ-ն փորձում է վերաիմաստավորել գլոբալ, ինչպես նաեւ տարածաշրջանային շահերը, որը նշանակում է նոր գործընկերների հավաքագրում, ընդ որում այն երկրներից, որոնք երբեք ԱՄՆ գործընկերները չեն եղել: ԱՄՆ-ն առավել զգուշորեն է վերաբերվում արաբական երկրներում շահերին՝ այդ երկրները դիտարկելով որպես պատրաստված գործընկերներ:

ԱՄՆ-ն բացահայտ փորձում է իրեն մոտեցնել արաբական պետությունները այն պայմաններում, երբ Իրանի հետ հարաբերությունների բարելավումը խնդրահարույց է մնում, իսկ Թուրքիան ըստ էության կդադարի դաշնակից լինելուց: Էրդողանի հետ հարաբերություններում իր առաջին քայլերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջողությամբ հաստատել է, որ Թուրքիան կարող է ԱՄՆ գործընկերը լինել, սակայն բացառում է հավասար հարաբերությունների հնարավորությունը:

Այսինքն, Թուրքիան դիտարկվում է որպես կրտսեր գործընկեր, սակայն Թրամփի գնահատականներով գործընկեր հասկացությունը շատ հարաբերական է: Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերություններում շատ հարցեր հեռու են լուծված լինելուց: Թուրքիայի քաղաքական համակարգի նկատմամբ ամերիկյան իսթեբլիշմենթի վերաբերմունքը ավելի քան կասկածելի ու սպասողական է:

ԱՄՆ-ն մտադիր է Մերձավոր Արեւելքում առավել արմատական հարաբերություններ ծավալել, քանի որ շահագրգիռ է նոր տիպի գործընկերներ ունենալու հարցում: Ենթադրենք, որ դրանք կլինեն նախկին պետությունները, սակայն իրենց որակներով նոր գործընկերներ կլինեն, եւ շուտով դա հասկանալի կլինի: Խոսքը նախ եւ առաջ արաբական երկրների մասին է, սակայն խնդիրը միայն արաբները չեն: Ներկայում Թրամփն Իրանի հանդեպ սցենար է խաղարկում, սակայն Իրանն էլ դիտարկվում է որպես ԱՄՆ մերձավոր գործընկեր մոտ ապագայի համար, քանի որ Իրանը խորը պաշտպանության մեջ է, իսկ Թուրքիան էքսպանսիոնիստական պետություն է:

ԱՄՆ-ում մտածում են Հնդկաստան-Իրան-Պակիստան նոր բլոկի ստեղծման շուրջ, որում հնարավոր է լինեն նաեւ Հայաստանն ու Տաջիկստանը: Դա բազմազգ բլոկ կլինի, որով կարող են շահագրգռված լինել մի շարք այլ պետություններ, օրինակ, Թուրքմենստանն ու Քրդստանը, որը գործնականում արդեն ստեղծված է:

Հնարավոր է, այդ դաշինքը որոշակիորեն հակաչինական քաղաքականություն կվարի՝ չնայած այդ երկրներից ոչ մեկը չի ցանկանում հակաչինական դիրքորոշում ստանձնել: Այդ կապակցությամբ Թուրքիայի դերը կարող է արմատապես վերանայվել, կամ էլ նրան կառաջարկվի արմատապես վերանայել իր դերն Առաջավոր Ասիայում:

ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում վերանայել առաջավորասիական պետությունների համագործակցությունը, եւ դա մշակվել է Օբամայի, հնարավոր է, անգամ Ջորջ Բուշի օրոք, սակայն ժամանակներն ու խնդիրներն ուրիշ էին: Բացի այդ, փոխվել են Թուրքիայի վերաբերալ պատկերացումները: Էրդողանի այցը Վաշինգտոն վերջնականապես վերջակետ է դրել նրա վերաբերյալ որոշման վրա:

Ամենաընթերցվածը