Ինչ է անելու Ամերիկան առաջիկայում

    • Մեկնաբանություն - 16 Ապրիլի 2017, 22:57
Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը «աշխատավորների» ու ոչ աշխատավորների մարտահրավերների ու ցանկությունների առաջադրման ցուցադրական օրինակ էր, որտեղ նախագահի թեկնածուն խոստացավ Ամերիկան մեկուսացնել չափից դուրս գլոբալիստական մտադրություններից ու երկիրը բերել ընդգծված սոցիալ-էթնիկական էգոիզմի ուղու վրա:

Ով եղել է գավառական Ամերիկայում եւ ծանոթ է նախկին արդյունաբերական շրջաններին, հասկանում է, որ երկիրը վաղուց նորացման եւ ուշադրության է սպասում: Բավարար էր առաջարկել երկրի արդյունաբերական շրջանների վերականգնում եւ ներգաղթի ալիքի սահմանափակում, որ նախագահ ընտրեին մի մարդու, որը ոչ մի քաղաքական փորձ չուներ:

Թրամփի նախագահ դառնալը շատ ցավագին է դարձել եւ կապված է կադրային քաղաքականության թյուրիմացությունների հետ: ԱՄՆ վարչակազմը մինչեւ այժմ ձեւավորված չէ, եւ դա բնական է, որովհետեւ դեռ հասկանալի չէ, թե ով պետք է իրագործի Թրամփի առաջ քաշած գաղափարներն ու մտադրությունները:

Սակայն Ամերիկան կայացել է, եւ դա մարտահրավեր է ոչ միայն նոր նախագահի մրցակիցների, այլ նաեւ Ամերիկայի տարատեսակ արտաքին հակառակորդների համար: Միանգամայն պարզ է, եւ դա շատ լավ հասկացել է Թրամփը, որ ինքն անձամբ տեղ չունի արտաքին քաղաքականությունում, չնայած պատրաստ է կատարել այն ամենը, ինչ պնդում են նրա կողմնակիցները՝ ավելի ճիշտ, ԱՄՆ զինվորական ու հետախուզական շրջանակները:

Ամերիկայում շարունակվում է բնակչության լայն շրջանակների, այդ թվում՝ ոչ միայն Դեոկրատական կուսակցության, այլ նաեւ շատ հանրապետականների դժգոհությունը, որոնք շատ են մտահոգված, որ նախագահը Սպիտակ տուն է եկել էքստրավագանտ մտքերով:

Բանն այնքան Թրամփը չէ, որքան նախորդ վարչակազմը, որն ԱՄՆ-ն ու աշխարհը հասցրել է պացիֆիստական տրամադրությունների, թույլ է տվել Չինաստանին անհավանական շուտ արագացնել զարգացումը, Ռուսաստանին՝ իրեն ամենաթող կերպով պահել, անհավանական աստիճանի ընդլայնել իսլամիստական խմբավորումների շրջանակը, ինչը հնարավոր է դարձել Օբամայի քաղաքականության արդյունքում:

Թրամփի անառարկելի վաստակն այն է, որ չի խոչընդոտում զինվորականներին ու հետախուզությանը, որոնք շատ դժգոհ էին նախորդ նախագահի քաղաքականությունից: Այդ խնդիրները հարաբերական լռության մատնելու նույնիսկ մտադրություն չի նկատվում, եւ նկատելի է զինվորականներին ու հետախուզությանը շոշափելի քաղաքական գործառույթներ տալու ձգտում:

Փոխնախագահ Մայք Փենսն իրեն այնպես է պահում, կարծես ինտեգրված է այդ շրջանակներին եւ փորձում է գլխավոր դեր ունենալ ռազմաքաղաքական հարցերի լուծման գործում: Դա հիանալի է, քանի որ ավելի վատ կլիներ, եթե փոխնախագահն անտարբեր լիներ այդ հարցերում:

Փենսի այցերը հստակ ի ցույց են դնում քաղաքական հարցերի ռազմականացումը նախ եւ առաջ երկու տարածաշրջաններում, որտեղի իրավիճակից կախված է համաշխարհային անվտանգությունը: Դրանք են Եվրոպան եւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Այս երկու տարածաշրջաններն էլ որոշում են գլխավոր ռազմավարական ուղղությունները, եւ քաղաքական գործիչը, ով սերտ կապված է այս ուղղությունների հետ, կդառնա պետության ոչ ֆորմալ ղեկավարը:

Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առայժմ զբաղվում է վիճելի հարցերով, գործնականում նոր քաղաքականություն, ավելի ճիշտ՝ նոր քաղաքական իրողություններ է նախապատրաստում ու ծավալում:

ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմականացումն այդպես էլ խաղ կմնար ներքին խնդիրների լուծման մեջ, եթե ԱՄՆ-ում պետության երկրորդ դեմքին անմիջականորեն չառաջադրեին որպես ռազմական քաղաքականության լիդեր, այդ թվում՝ տարածաշրջանային քաղաքականության, այսինքն՝ աշխարհքաղաքականության մասով:

Սակայն Ամերիկայում արդեն ձեւավորվել է վառ արտահայտված ռազմաքաղաքական, ավելի ճիշտ՝ պահպանողական-հանրապետական էլիտա ակնհայտ քաղաքական ու ռազմական գործիչներով: Գործնականում ոչ թե Թրամփն է ձեւավորելու այդ շրջանակները, այլ հենց այդ էլիտան է նոր նախագահին տալու իր նախաձեռնություններն ու առաջնահերթությունները:

Անկասկած, շատ երկրներ, որոնք ամենեւին էլ նվիրված չէին ՆԱՏՕ-ի իդեալներին, ստիպված են լինելու հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել նոր պայմաններում: Այդ թվում, Ռուսաստանի վասալներին էլ է սպասվում նոր խնդիրների առաջադրում եւ քաղաքական էլիտաների բարեփոխում:

Դա վերաբերում է ոչ միայն քիչ թե շատ հեռավոր տարածաշրջաններում գտնվող փոքր երկրներին, այլ նաեւ Եվրոպայի ու Հեռավոր Արեւելքի կենտրոնական պետություններին, որոնք վերջին երկու տասնամյակներում գերադասել են իրենց ներկայացնել որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ որոշակի ընդդիմության մեջ գտնվող երկրներ:

Այս երկրների հետ ամեն ինչ կարվի առանց դժվարությունների, որովհետեւ ակնհայտ է դարձել, որ այդ երկրների զինվորական շրջանակներում ԱՄՆ հայացքներին շատ մոտ շրջանակներ կան:

Ավելի բարդ իրավիճակներ կստեղծվեն Պակիստանում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում: Այդ տեսակի պետությունները բավարար չափով «հեղափոխական» վիճակում են եւ չեն ուժեղացնի դիմադրությունն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ, այլ կփորձեն ԱՄՆ հետ որոշակի պայմանների ու պայմանավորվածությունների հասնել:

Հենց այդ հանգամանքով պայմանավորված ԱՄՆ-ին նոր գործընկերներ են պետք այդ «գործընկեր»-պետությունների սահմանների ողջ երկայնքով: Ամերիկացիները փորձում են ուշադրություն չդարձնել հակաամերիկյան տրամադրություններին ու մտադիր են այդ երկրները ներգրավել իրենց ճամբար:

Այդ նպատակով, մարդիկ են ընտրվում իշխանությունից եւ ընդդիմությունից: Դա իրականացվում է շատ արագ ու առանց սահմանափակումների: Դա հատկապես տեսանելի է Արեւելյան Եվրոպայում, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում:

ԱՄՆ առաջ առանցքային խնդիր է դրված՝ կամ մնալ առաջին համաշխարհային տերությունը, կամ էլ դառնալ ոչ առաջինը եւ դրանով նոր խնդիրներ ստանալ, որոնք միջոցների ու մարդկային կապիտալի նոր ու ավելի մեծ ծախսեր կպահանջեն:

Ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը: Կարելի է բազմաթիվ խնդիրներ թվարկել, եւ դրանց մի մասը կկատարվի, որովհետեւ միայն ԱՄՆ-ն կարող է դա իրագործել: Դրանք նախ եւ առաջ ռազմատեխնիկական ու ինդուստրիալ խնդիրներն են:

Կա սակայն մի խնդիր, որը լուրջ հակասության մեջ է ԱՄՆ ու Արեւմտյան լիբերալ հանրության արժեհամակարգի հետ: Այդ պատճառով իշխանության են եկել մարդիկ, որոնց պահպանողական-հանրապետական են անվանում:

Արժե հիշել Սամուել Հանթինգթոնի խոսքը՝ «Ամերիկան կմահանա, եթե շատ շուտ չպարզի, թե ով է ամերիկյան հողի տերը»: Միգուցե հենց այդպես չի ասել, իսկ միգուցե ամենեւին էլ ինքը չի ասել, սակայն ասված է ըստ էության, եւ գլխավորը՝ տեղին՝ նկատի ունենալով ներկայիս դարաշրջանը:

Շուտով հենց այդ խնդիրը կարող է դառնալ գլխավորն ամերիկյան գալիք պատմության համար: Թրամփի «հայեցակարգին» համապատասխան՝ կարելի է որոշել, թե ամերիկացիներն ում են իրենց ընկեր դիտարկում եւ ում՝ ամերիկյան քաղաքականության ու կենսակերպի հակառակորդ:

Չարժե անտեսել ամերիկացի սոցիոլոգների մոռացված ու շատ կատեգորիկ արտահայտությունները: Հատկապես տիպական է սոցիոլոգիայի «ուղիղ գործողության» ամերիկյան տեսությունը, որի հեղինակը մինչեւ հիմա շատ պահանջված է ամերիկյան համալսարաններում:

Իհարկե, ԱՄՆ գործող նախագահը շատ հեռու է սոցիոլոգիայի ու քաղաքագիտության հարցերից, սակայն նրան հենց դա էլ պետք է: Ամերիկյան համալսարանները բավարար չափով տեսական հիմքեր են մշակել ոչ միայն լիբերալիզմի, այլ նաեւ պահպանողական հանրապետականության համար:

Ճիշտ չէ լինի պնդել, որ ամերիկացի զինվորականները կապ չունեն այդ սոցիոլոգիական դրվածքների հետ: Տոլկոտ Պարսոնսի տեսության տարածման գագաթնակետը համընկավ հենց Դեմոկրատական կուսակցության քաղաքական վերածննդի հետ՝ Ֆրանկլին Ռուզվելտի ու Հարի Տրումենի օրոք: Ամերիկացիները սպասում էին ոչ միայն հանրապետական նախագահի, այլ նաեւ հուսալի սոցիոլոգիական տեսության, որն ամենեւին էլ չի թաքցնում հանրապետականների պահպանողականությունը:

Նյութն ամբողջությամբ ռուսերեն՝ այստեղ

Ամենաընթերցվածը