Հայկական դասական գործուղում. Կարող էր ավելի վատ լինել

    • Մեկնաբանություն - 16 Մարտի 2017, 12:21
Ավարտվեց հայկական դասական գործուղումը կամ, ավելի ճիշտ, «մերոնց-ձերոնց» գաղտնի իմաստով գործողությունը:

Սերժ Սարգսյանը նախ այցելեց քմահաճ Բրյուսել, Լեոպոլդ թագավորի պուրակ եւ Շումանի հրապարակ, որտեղ մշտապես պայթյուններ են տեղի ունենում, իսկ հետո մի մեծ պատվիրակությամբ այցելեց Մոսկվա: Այսինքն, տեղի ունեցավ հայկական դասականությանը շատ նման դուալիստական գործուղում:

Գործուղման երկու բաղկացուցիչներն էլ բովանդակազուրկ էին, քանի որ այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչ նպատակ ունեին դրանք եւ ինչ արդյունքներ են եղել:

Բրյուսել կատարած այցը ցուցադրական ու գովազդային էր, թերեւս նպատակ ուներ Արեւմտյան հանրությանը ցույց տալ Հայաստանի մասնակի լոյալությունը, քանի որ Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հակառակորդը եւ ռուսական շփոթված քաղաքականության մասը:

Հարկ էր անհատապես «նվիրվածություն» հայտնել Արեւմուտքին, եւ դա արվեց, չնայած երկրի վիճակին: Միջազգային մեկուսացումն, իհարկե, չհաղթահարվեց եւ չէր կարող հաղթահարվել, քանի որ դիվանագիտական թղթերի ստորագրման մասին խոսակցությունները խամրում են այն իրական հաջողությունների մոտ, որոնց հասել է Վրաստանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերություններում:

Նկատվել է, որ բավական անհասկանալի էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Հայաստան հրավիրելը, ում մնում է փորձել հայկական կոնյակը եւ նայել Արարատին: Զբոսաշրջային հետաքրքրությունից զատ դրանում այլ բան չկա:

Հետո ցուցադրական այց կատարվեց Մոսկվա, որը քիչ ինչ այլ էր: Մոսկվայում տեղի ունեցավ քիչ ինչ փոխված գործողությունը՝ «պարզապես հանդիպեցին երկու միայնակներ», գորգի վրա, որի արժեքը հավասար է Հայաստանի պետական բյուջեին:

Մոսկվա այցը տեղի ունեցավ ռուսական ստորության տարեդարձի նախօրեին, որն անցյալ տարվա ապրիլին չէր կարող տպավորություն չթողնել հայ ժողովրդի վրա, համենայնդեպս՝ Հայաստանում:

Պուտինն իրեն պահում էր ինչպես վիճակագրական հաստատության աշխատակից, մանրամասն պատմում էր Հայաստանում հայկական փողերով բացված հազարավոր ռուսական ձեռնարկությունների եւ այլնի մասին: Ընդ որում, այդ ամենն առանց կեղծիքի չէր, օրինակ՝ գազի մասին:

Անկասկած, այս պոպուլիստական ելույթը համաձայնեցված էր հայկական ղեկավարության հետ՝ հայերի վերաբերմունքը մեղմելու նպատակով, որը երեւում է արմատապես փոխել է իր կարծիքն ու գնահատականը ռուսական քաղաքականությանը: Առավել եւս, որ ռուսական պատրանքը պետք է հայկական ղեկավարությանը խորհրդարանի ընտրությունից առաջ:

Դուրս գալիս ցույց տվեցին հայկական մեծ պատվիրակությունը, այդ թվում պաշտպանության նախարարին, որին շնորհել են գոֆ-մարշալի կոչում, բայց դեռ չեն տվել սովետական միության հերոսի կոչում, որը խոստացվել էր:

Երեւում է «մերոնց-ձերոնց» «մարտավարությունը» կամ «ռազմավարությունը» դարձել է քաղաքական ավանդույթ, հատկապես որ, օրինակ, Է. Նալբանդյանը գտնում է, որ դա բավական արդյունավետ էքշն-ձեւ է:

Հայաստանին թույլ են տալիս զբաղվել ինքնախաբեությամբ, եւ փառք Աստծո, այլապես կարող էր նաեւ ավելի վատ լինել: Գլխավորը՝ ուրախանալ եւ ուրախացնել ուրիշներին:

Ամենաընթերցվածը