ԱՄՆ-ին կհաջողվի՞ ճեղքել Հայաստանի լիակատար մեկուսացումը

    • Մեկնաբանություն - 14 Մարտի 2017, 22:59
Հայաստանում վախեր են ձեւավորվել Ռուսաստանի հանդեպ: Հայերը չեն մոռացել 1991 եւ 1992 թթ. ռուսական ագրեսիաները Ղարաբաղի դեմ:

Հայ բնակչության ցուցադրական դեպորտացիան մնացել է հայերի խոր հիշողության մեջ, ովքեր հետեւում էին Վրաստանի հանդեպ ռուսների գործողություններին:

Այդ ագրեսիայից անմիջապես հետո Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության մատակարարմանը, դա բացատրելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ապահովելու նպատակով:

Հայաստանում կա համոզվածություն, որ «դեվիանտ» պահվածքի դեպքում Հայաստանին սպասվում է ավելի լայն ու մահացու ագրեսիա: Հնարավոր է՝ սպասելի է:

Անկախության շրջանում հայերը ձեռք չբերեցին քաղաքական հմտություններ ու փորձ որոշումների կայացման հարցում: Հայկական քաղաքական ղեկավարությունը հրաժարվեց ինքնիշխանությունից եւ խիստ սահմանափակեց իր որոշումները:

Աշխարհում շատ արագ փոխվում էին քաղաքական հանգամանքները, հատկապես այն, ինչ վերաբերվում է Թուրքիային ու Իրանին: Դա չէր կարող չազդել Հայաստանի իրավիճակի վրա, սակայն, ցավոք, ոչինչ չփոխվեց, եւ երկիրը հայտնվեց ավելի մեծ կախվածության մեջ:

ԱՄՆ-ն չափազանց նրբանկատ է վերաբերվում Հայաստանին, թեեւ վաղուց հասկացել է, թե ինչ երկրի հետ գործ ունի:

Հայաստանը ամերիկացիները միշտ դիտարկում էին որպես հարմար պլացդարմ ռազմա-քաղաքական տեղեկատվություն պարզելու համար: ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում էր որպես իր տարածաշրջանային քաղաքականության ռեզերվ: Սակայն 2000-ականների սահմանագծին այդ գաղափարն ավարտվեց:

ԱՄՆ-ն ձեռնամուխ եղավ Հայաստանի աբսորբացիայի խնդրի լուծմանը, սակայն այդ խնդիրը տապալվեց, քանի որ Հայաստանը կամավոր զրկվեց ինքնիշխանությունից:

ԱՄՆ-ն որպես կանոն բավական նրբանկատ վերաբերմունք ունի ոչ մեծ պետությունների հանդեպ, որոնք դարձել են Ռուսաստանի վասալները, ինչը ձեռնտու է ռուսներին: Երեւում է դա գալիս է ամերիկացիների այն ընկալումներից, որ քաղաքական այդ դիրքորոշումը ժամանակավոր բնույթ ունի, քանի որ սպասվում է Ռուսաստանի քաղաքականության տապալումը, այդ թվում «ռուսական աշխարհ» կոչվող նրա հնարածը:

Միեւնույն ժամանակ, եթե Ռուսաստանի վասալների մեծ մասն անտարբեր են ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ, Հայաստանն ու Բելոռուսը դարձել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակառակորդներ:

Այնուամենայնիվ, ամերիկացիները Հայաստանը թերեւս դիտարկում են որպես Ռուսաստանի ժամանակավոր «գործընկեր», քանի որ ակնհայտ է, որ այն գործընկեր չէ:

Ոչ վաղ անցյալում ամերիկացիները փորձում էին առանձնացնել Հայաստանի ռազմական շրջանակները քաղաքական ղեկավարությունից: Սակայն, ըստ ամենայնի Ռուսաստանի պահանջով փոխվեց Հայաստանի ռազմական հրամանատարությունը, եւ այդ պաշտոններին նշանակվեցին ռազմական գործից հեռու մարդիկ: Դա հարված էր հայկական բանակին եւ պետականությանը:

Հայաստանի «քաղաքական գործիչները» ոչ մի կերպ չեն քննադատում Ռուսաստանի պահվածքը: Ժամանակի ընթացքում Ռուսաստանն ավելի կմերձենա Թուրքիայի հետ, հասկանալով, որ այսպես թե այնպես հարկ է զոհաբերել Հայաստանի շահերը, ըստ ամենայնի՝ Ղարաբաղում:

Ռուսները նպատակ են դրել թույլ չտալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես Ղարաբաղում, եւ ծրագրում են Ղարաբաղը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը: Ռուսների այս քաղաքականությունը հնարավոր կլինի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու նրա գործընկերները չկարողանան տարածաշրջանում հաստատել իրենց դիրքերն ու քաղաքականությունը:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել որպես «կոմպլիմենտար» եւ պնդում է, որ պատրաստ է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցության: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հրավիրում են Հայաստան: Հարցն այն է, թե որն է նպատակը:

Հայաստանում սպառազինության գնումը կախված է Պաշտպանության նախարարությունում մի քանի դիլետանտներից: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հեռացել է ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից:

ԱՄՆ-ին կհաջողվի՞ ճեղքել Հայաստանի լիակատար շրջափակումն ու մեկուսացումը: ԱՄՆ ու Հայաստանի միջեւ իրականում թշնամական ու շատ կրիտիկական հարաբերություններ են ձեւավորվել: Հայաստանը հանդես է գալիս ԱՄՆ հակառակորդի դերում: Սա փաստ է:

Սակայն ԱՄՆ-ում նոր կառավարություն կա, եւ որքա՞ն է ԱՄՆ-ն ձեւ անելու, որ Հայաստանի «բարեկամն է»:

Ամենաընթերցվածը