ԱՄՆ նախագահի ընտրության անակնկալը. Ինչ է սպասվում

    • Մեկնաբանություն - 16 Հոկտեմբերի 2016, 15:24
Ինչու Դոնալդ Թրամփին հաջողվեց հավաքել կողմնակիցների ահռելի քանակ, թեեւ նկատելի զիջում է Քլինթոնին:

Հանրապետական կուսակցության նվիրյալ կողմնակիցները խոստովանում են, որ կուսակցությունը զգալի ապակազմակերպված է եւ ի վիճակի չէր առաջադրել լուրջ թեկնածու եւ ծրագիր: Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուները հանեցին իրենց թեկնածությունը, երբ նախընտրական արշավի հենց սկզբից պարզվեց, որ ամերիկյան հասարակությունը արժեքների վերաիմաստավորման եւ գլոբալ իրավիճակի նորովի ընկալման կարիք է զգում:

Ովքե՞ր են աջակցում Թրամփին: Նախեւառաջ գավառական Ամերիկան, ինչպես նաեւ քրիստոնյա արմատականների միլիոնավոր կողմնակիցներն ու «հատակի» մարդիկ, այսինքն նրանք, ում ձանձրացրել են ֆինանսական սկանդալներն ու սելեկտիվ կրթությունը, հոմոսեքսուալիստների ու միասեռական ամուսնությունների քարոզչությունն ու պաշտպանությունը, ՄԵԴԻԿԵՐ-ը, հրեշավոր հանցագործների մահապատժի բացակայությունը, Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների ֆորմալ պաշտպանությունը, եւ ամենակարեւոր հանգամանքը՝ արտաքին քաղաքականության թուլությունը, կարեւորագույն տարածաշրջաններում ԱՄՆ չմիջամտությունը:

Իհարկե, այս ամենն այնքան էլ քաղաքական չէ: Սակայն, հնարավոր է ամերիկացիները ներկայում պաշտպանում են ոչ թե Թրամփին, այլ հանդես են գալիս ընդդեմ Դեմոկրատական կուսակցության եւ նրա գործիչների:

Դեմոկրատներն այդպես էլ չկարողացան քիչ թե շատ լուրջ փաստարկներ պատրաստել Թրամփի դեմ: Գերադասեցին այնպիսի պահերը, ինչպիսին են «բռնաբարությունն ինքնաթիռում» կամ «կնոջ շրջազգեստի տակ խցկվելու փորձերը»: Իսկ ինչ է, ԱՄՆ նախագահը պետք է իմպոտե՞նտ լինի: Ընդ որում, այդ փաստարկները բերվում են նախընտրական արշավի ավարտին, պատվերով:

Ընդհանրապես, նախընտրական արշավի ողջ ընթացքում երկու թիմերն էլ չկարողացան առաջ քաշել քիչ թե շատ լուրջ փաստարկներ քաղաքական կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

Դեմոկրատները խոստացան նախընտրական արշավի ավարտին լուրջ մեղադրանքներ առաջադրել, սակայն ավարտը մոտ է, եւ բերվում են Թրամփի սեքսուալ ակտիվության հետ կապված պահերը:

Մյուս կողմից, Թրամփի դերն ու գործունեությունն իրական քաղաքականության մեջ այն աստիճան է սահմանափակված, որ դեմոկրատներին մնում է  բերել միայն կանանց «ձեռք գցելու» հետ կապված 35 տարվա վաղեմության դեպքերը:

Թրամփին շրջապատում են կոնյունկտուրային խորհրդականներ, որոնք պատրաստ են ցանկացած պահի անցնել հակառակ կողմը: Իմիջմեյքերները սերտ կապված են Հանրապետական կուսակցության հետ, եւ դա վկայում է նրանց կախվածությունը քաղաքական գործիչներից, ովքեր Թրամփին լուրջ չեն ընդունում:

Ներկայում լիովին հասկանալի է, որ Թրամփը հանդես է գալիս ոչ թե Հանրապետական կուսակցությունից, այլ պսեւդո-հանրապետականների ոչ մեծ խմբի կողմից, որոնք ոչ մի առնչություն չունեն այդ կուսակցության էլիտայի հետ:

Ըստ ամենայնի, նրան առաջադրել են Քլինթոնի հետ ավելի թանկ առեւտրի համար, հանուն որոշակի պաշտոնների, եւ այդ քաղաքական առեւտուրն իրականացվում է ամենաբարձր մակարդակով, հնարավոր է Օբամայի մասնակցությամբ:

Ջորջ Բուշ-Կրտսերը, իրականացնելով անհնարն ու պատերազմներ սկսելով իսլամիստների հետ, շատ հիմարություններ է արել եւ այդպիսով զգալի վնասել իր ընտանիքին, նախեւառաջ՝ կրտսեր եղբորը՝ Ջեբ Բուշին, ով նախագահի իրական թեկնածու է:

Եթե ուշադրություն չդարձնենք ամերիկյան տիպիկ նախընտրական արշավին, Դեմոկրատական կուսակցությունը, որի թիմը կարելի է ներկայում անվանել դեմոկրատներ-հանրապետականներ, պատրաստ է արտաքին քաղաքական նոր խնդիրների իրականացմանը:

Ենթադրվում է գլոբալ քաղաքականության ակտիվացումը, ներառյալ տարածաշրջանային քաղաքականությունը, խոշոր ու մանր, լոկալ խնդիրները, երբ ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել իր հավակնությունները:

Օբամայի թիմը ծրագրի ավարտին հասկացավ, թե որոնք էին հիմնական սխալները, եւ ցանկանում է թողնել պացիֆիզմն ու արտաքին քաղաքականության «վերաբեռնման» փորձերը, հատկապես Ռուսաստանի հարցում, որը դեմ է տրվելու «սառը պատին» ու երկար ժամանակով:

Այսպիսով, ինչի է հանգեցնելու այս մրցակցային պայքարը եւ որոնք են դրա արդյունքները:

Թրամփն ու նրա «գաղափարները» կանհետանան ընդմիշտ, իսկ քաղաքական ասպարեզում հնարավոր է կառաջանա դեմկրատներ-հանրապետականներ ինտեգրված նոր թիմ: Դեմոկրատական կուսակցությունը վերադառնում է այն վիճակին, երբ համարվում էր պատերազմի կուսակցություն, իսկ Հանրապետականները վերակազմավորվելու են եւ կադրեր են տրամադրելու Դեմոկրատներին:

Թրամփի կողմնակիցները փորձեցին օգտագործել հանրապետական տրադիցիոնալիզմը, ինչը նրանց կողմից հանգեցվում է արտաքին քաղաքականության ոլորտում մեկուսացմանը: Սակայն դա վաղուց մոռացված գաղափարախոսություն է եւ ոչ ոք դրա մասին չի հիշում, բացի ԱՄՆ պրովինցիալ խմբերից ու Օբամայից:

Սակայն Օբաման արդեն օգտագործել է այդ հնարքը, եւ դա բավական վատ է վերջացել: Դեմոկրատներն ուրախ են, որ այդ գաղափարախոսությունն ԱՄՆ համար ավարտված է առանց մեծ տհաճությունների, թեեւ ԱՄՆ-ն շատ բան կորցրեց արտաքին քաղաքականության մեջ:

Ըստ էության, ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ մրցակցությունն անհետանում է, չնայած թեկնածուների արմատական գործողություններին: Ամերիկան մտնում է քաղաքական նոր դարաշրջան:

Ամենաընթերցվածը