Աշխարհի տարբեր երկրներում տոնում են «պի» թվի օրը

  • Հասարակություն - 14 Մարտի 2013, 13:48
Այսօր՝ մարտի 14-ին, աշխարհի տարբեր երկրներում նշում են «պի» թվի օրը: Այն նվիրված է հայտնի մաթեմատիկական հաստատունին՝ 3.14-ին:

Տոնը հիմնել է ամերիկացի ֆիզիկոս Լարի Շոուն 1987 թվականին: Տոնը նշվում է մարտի 14-ին ժամը 1:59:26-ին: Օրն ու ժամը համընկնում են պիի առաջին թվերի հետ՝ 3,1415926:

Տոնը նշողները գովերգում են պի թիվը, դրա դերը մարդկության կյանքում: Պի թիվը մաթեմատիկական հաստատուն է, որն արտահայտում է շրջանագծի երկարության հարաբերությունը տրամագծին: