«Կենսաբանության մեջ ԱՏՀ (GIS) կիրառման հիմունքները». դպրոց

  • Հասարակություն - 21 Հունվարի 2013, 13:03
Փետրվարի 13-21-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով: Դասընթացները կանցկացնի հրավիրված մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Խորվաթական սողունաբանական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար և Խորվաթիայի Կենսաբազմազանության ինստիտուտում ԱՏՀ-ի /GIS/ դասախոս Դուշան Ջելիկը: Դպրոցը նախատեսվում է իրականացնել 2 խմբի համար՝ յուրաքանչյուրում 15 մասնակից: Յուրաքանչյուր խմբի համար դասընթացը կտևի 3 օր: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին՝ դպրոցի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, և «Ռաֆորդ» հիմնադրամին՝ ասոցիացիայի ընթացիկ գործունեությանն աջակցելու համար:

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ փետրվարի 5:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը՝ հետևելով հետևյալ հղմանը. https://docs.google.com/spreadsheet/viewform?fromEmail=true&formkey=dGRSdDE0QzQ4cGxVQ2tUd0o5ZXNuR1E6MQ

ՙԵրիտասարդ կենսաբանների ասոցիացիա՚ ՀԿ

Ամենաընթերցվածը