Երիտասարդ կենսաբանների ասոցացիան սկսել է համագործակցությունը Let's Do It! համաշխարհային էկոլոգիական շարժման հետ

  • Հասարակություն - 20 Հունվարի 2012, 18:01

Մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը շարժումը նախատեսում է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 100 երկրում:

“Let's Do It!” համաշխարհային շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

Այս միջոցառումը օրինակ ծառայեց նաև այլ երկրների համար /Լատվիա` ավելի քան 60 000 մարդ, Լիտվա` ավելի քան 110 000 մարդ, Սլովենիա ավելի քան 246 000 մարդ մասնակցել է նմանատիպ միջոցառումների/:

Ամենաընթերցվածը