Ծառահատում Երևանի կենտրոնում

  • Հասարակություն - 29 Սեպտեմբերի 2011, 14:00

Ս.թ. սեպտեմբերի 25-28 Երևան քաղաքի Տերյան 62շ. բակում տեղի է ունեցել հերթական ապօրինի ծառահատումը: Արդյունքում ըստ շենքի բնակիչների հատվել է 16 ծառ: Մտահոգված լինելով տեղի ունեցածով` բնակիչները անմիջապես դիմել են Երևանի քաղաքապետարան, ոստիկանություն և ծառահատումը արձանագրվել է պատկան մարմինների կողմից: Քաջ գիտակցելով ծառահատման նպատակային բնույթը, որը բնակիչների կարծիքով ուղղված է քաղաքի կենտրոնում բակային տարածքի և կանաչ գոտու հաշվին հերթական շինությունը կառուցելուն` դիմել են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ հարցի մասին բարձրաձայնելու և պատկան մարմինների ուշադրությունը գրավելու հարցում աջակցության խնդրանքով:

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանի որդեգրած քաղաքականությունը Երևանի կանաչ տարածքների հաշվին շինությունների կառուցման անթույլատրելիության մասին` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ դիմում է Երևանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին` խնդրելով շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին: Ինչպես նաև ծառահատումն իրականացարած անձանց մոտ անպատժելիության զգացողությունը փարատելու նպատակով` հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը այդ տարածքում շինության հնարավոր կառուցման վերաբերյալ:

Նամակին կից ներկայացվում են արձանագրված ծառահատման լուսանկարները:

Ամենաընթերցվածը