ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿՕՐՀՆՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՏՈՒՌ

  • Ներքին կյանք - 26 Հուլիսի 2010, 11:05
Հուլիսի 24-ին Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:
 
Աֆղանստանում Վրթանես Սրբազանը կկատարի հայկական մատուռի օրհնության կարգ: Մատուռը անցնող ամիսների ընթացքում կառուցվել է Կունդուզ նահանգում տեղակայված ՀՀ խաղաղապահ զորախմբի ջանքերով:
 
Սրբազան Հայրը զորախմբին կփոխանցի նաև Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից:

Ամենաընթերցվածը