Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀՀ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ 10 ՏՈԿՈՍԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՆ

Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում  People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Չարենցավան քաղաքներում 2009թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստան արտերկրից հետ վերադարձած 103 հոգու հետ անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություններ, որի նպատակն է եղել բացահայտել նրանց մտահոգող հիմնախնդիրները և դրանց հիման վրա կազմակերպել շահառուներին անհրաժեշտ օժանդակության տրամադրումը:
 
Ինչպես հայտնում է People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գալուստ Նանյանը, հարցվածների 58 տոկոսը Հայաստան է վերադարձել վերջին մեկ տարվա ընթացքում, 42 տոկոսը` ավելի քան մեկ տարի առաջ:
 
Վերադարձածների գերակշիռ մասը կամավոր է ընտրել հայրենիք վերադառնալու որոշումը, ապաստանած երկրի իշխանությունների կողմից միայն 4 հոգի են վտարվել, որոնցից երեքի արտաքսումը կատարվել է տվյալ պետության հաշվին:
 
Վերադարձածների 67 տոկոսը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից, 22 տոկոսը` Եվրոպայից, մոտ 6 տակոսը` հետխորհրդային տարբեր պետություններից, մնացյալ 5 տոկոսը` ԱՄՆ-ից, Կանադայից և Արգենտինայից:
 
Հարցին, թե ինչու՞ էին ընտրել տվյալ երկիրը, հարցվածների 82 տոկոսը  պատասխանել են, որ այնտեղ ունեցել են ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, 28 տոկոսը նշել են լեզվին չտիրապետելու հանգամանքը, 10 տոկոսը կարևորել են աշխատանք, բարձր վարձատրություն ունենալու հնարավորությունը, 6 տոկոսը վկայակոչել են ամուսնության հանգամանքն և ընտանեկան հարցերը, 2 տոկոսը` վիզային ռեժիմ չլինելու փաստը:
 
Մինչ հայրենիք վերադառնալը հարցվածների սոսկ 3 տոկոսն է, որ արտերկրում չի աշխատել կամ սովորել, իսկ մնացածը ունեցել են որոշակի զբաղվածություն, որի պատկերը եղել է այսպես` բիզնես- 23 տոկոս, արտադրություն, շինարարություն- 47 տոկոս, ապասարկում-11 տոկոս, ադմինիստրատիվ աշխատանք- 4 տոկոս և կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ- 12 տոկոս:
 
Ինչպես նշում է վելուծության հեղինակ սոցիոլոգ Գասպար Ավագյանը, հետազոտության արդյունքներից երևում է, որ մինչ արտերկիր մեկնելը այս անձինք ունեցել են որոշակի  հմտություններ. Այսպես 41 տոկոսը` վարորդական իրավունք, 59 տոկոսը` համակարգչային ունակություններ, 61 տոկոսը` օտար լեզվի իմացություն և 5 տոկոսը` արհեստների իմացություն: Արդեն արտերկրում նրանք յուրացրել են նոր հմտություններ, ձեռք բերել նոր մասնագիտություններ` օտար լեզվի իմացություն- 53 տոկոս, վարորդական իրավունք- 6 տոկոս, համակարգչային ունակություններ- 13 տոկոս, շինարար- 14 տոկոս, գործարարներ- 5 տոկոս, վարսավիր- 2 տոկոս, գուլպա գործող , դերձակ- 2 տոկոս և այլն:
 
Իսկ, իսկ թե հետ վերադառնալուց հետո հարցվածները ինչ խնդիրների են հանդիպել արդեն Հայաստանում նրանց 72 տոկոսը հայտնել է, որ դժվարություների են հանդիպել սեփական բիզնես սկսելու հարցում 25 տոկոսը անտեղյակ է ՀՀ-ի օրենսդրությունից, 22 տոկոսը ունեցել է փաստաթղթային խնդիրներ, 10 տոկոսը` չի տիրապետել մայրենի լեզվին, 10 տոկոսը խնդիրներ է ունեցել առողջապահական համակարգից, 7 տոկոսը` ունեցել է բնակարանային խնդիրներ, իսկ 1 տոկոսը դատապարտվել է  անօրինական,- հայտնում են կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից և հավելում, որ ՀՀ-ում աշխատանք են գտել հարցվածների սոսկ 6 տոկոսը:
 
Աշխատանք չունենալու հիմնական պատճառները բաժանված են երեք հիմնական խմբերի` ցածր վարձատրություն` 29 տոկոս, մասնագիտական աշխատանքի բացակայություն` 26 տոկոս և առհասարակ աշխատանքի բացակայություն` 42 տոկոս:
 
Աշխատանք գտնելու հույսով տարբեր կազմակերպությունների են դիմել հարցվածների 30 տոկոսը, որից 23 հոգի`տարածքային զբաղվածության կենտրոններ, 3 հոգի ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն, 10 հոգի` տարբեր պետական և ոչ պետական կազմակերպություններ: Ըստ որում աշխատանք ձեռք բերելու հարցով դիմածների 13 տոկոսին մերժել են, իսկ մյուսներին առաջարկել են սպասել:
 
People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ Հայաստանում ծագած խնդիրներն հաղթահարելու հույսով բոլոր շահառուները կամավոր ընդգրկվել են Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրում: Վերջիններս հատկապես ծրագրում ընդգրկվել են հետևյալ ակնկալիքներով` 27 տոկոսը` սեփական բիզնեսի ստեղծում, 17 տոկոսը` իրավաբանական խորհրդատվություն, 17 տոկոսը` վերապատրաստման դասընթաց, 13 տոկոսը` տնտեսագիտական խորհրդատվություն, 12 տոկոսը` գտնել մասնագիտական աշխատանք, 9 տոկոսը` սոցիալական խորհրդատվություն և 5 տոկոս` գտնել ցանկացած աշխատանք:


 

 

Բաժնի նյութերը