Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԻՆՉ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ

2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ Էրեբունի քրեակատարողական հիմնարկ:
 
Կատարված ուսումնասիրություններից արդյունքում պարզվել է հետևյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն Էրեբունի ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դատապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացակայում է կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են կապիտալ վերանորոգման:
 
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված բրնձով և մակարոնով շիլային ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք` յուրաքանչյուրը 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել է ՀՀ Կառավարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի, յուրաքանչյուր դատապարտյալին օրական տրամադրվում է 90 գրամ միս:
 
Այսինքն, ըստ էության ՀՀ Կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:
 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի դրույթներով` խնդրում եմ տալ Ձեր պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցությամբ:


 

 

Բաժնի նյութերը