Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՎՐՈ 2012-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քիչ առաջ ավարտվել է 2012 թվականին Ուկրաինայում ու Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտնվել է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները:
Նշված հավաքականներից Հայաստանի ընտրանին նախկինում չէր հանդիպել Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականների հետ: Ռուսաստանի հավաքականին Հայաստանը զիջել է 2 անգամ՝ 0:2 և 0:3, Մակեդոնիային հաղթել է մեկ անգամ 2:1 հաշվով, 1 ոչ ոքի է խաղացել՝ 2:2 և պարտվել է 2 անգամ՝ 0:3 և 1:2: Անդորրայի հավաքականին ևս հանդիպել է 4 անգամ և հաղթել է բոլոր 4-ում՝ 3:0, 3:1, 2:1 և 3:0:
Մյուս խմբերում հավաքականները դասավորվել են հետևյալ կերպ.
A. Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան
C. Իտալիա, Սերբիա, Հյուսիսային Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերյան կղզիներ
D. Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա, Բելոռուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ
E. Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո
F. Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա
G. Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Մոնտենեգրո
H. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա
I. Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն:


 

 

Բաժնի նյութերը