|
Լոնդոնի Sotheby's աճուրդում սահմանվել է համաշխարհային մշակույթի գործերի վաճառքի գնային նոր ռեկորդ: Նոր “ռեկորդակիրը” շվեյցարացի Ալբերտ Ջակոմետիի “Քայլող մարդը” բրոնզե քանդակն է, որի հմար աճուրդի անանուն մի մասնակից վճարել է 65 միլիոն ֆունտ, ինչը կազմում է մոտ 104 միլիոն դոլար: Այդպիսով, Ջակոմետիի գործը գերազանցել է Պաբլո Պիկասոի “ռեկորդը”, որը սահմանվել էր 2004 թվականին: Այդ ամանակ Պիկասոի “Շեփորով տղան” կտավը վաճառվել էր 102, 2 միլիոն դլարով:
|