|
Երկիր Միություն հասարակական կազմակերպության համակարգող Ռոբերտ Թաթոյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Չախալյանի գործին, նշել է, որ անպայման դիմելու են Եվրադատարան և կասկած չունեն, որ Եվրադատարանի վճիռը Վահագն Չախալյանի օգտին է լինելու: Թաթոյանի խոսքով`վրացական իշխանությունները մի կողմից փորձում են բանտում հյուծել Չախալյանին, մյուս կողմից անընդհատ ձգձգել դատավարությունները, որպեսզի գործը ուշ հասնի Եվրոդատարան: Թաթոյանը ներկայացրել է նաև նոր լույս տեսած Չախալյանի բանտային գրառումների գրքույկը, որը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում նրա գրառումներն են բանտում եղած ժամանակ, իսկ երկրորդում հավաքվել են նրա պաշտպանական ճառերը, վերջին խոսքերը և Չախալյանի բաց նամակը Վրաստանի նախագահին, որն ուղղել էր 2009թ. գարնանը: Վերջում հավելվածով ներկայացված է նրա քաղաքական գործունեությունը 2001-2008 թվականներին:
|