Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԹԲԻԼԻՍԻԻ Ս.ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ

2006 թվականի օգոստոս ամսից ի վեր սկսված Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վերականգնման և վերանորոգության աշխատանքներն ավարտվեցին: Հիրավի շինվերանորոգչական աշխատանքները կարելի է բնութագրել փրկչական, քանի որ փլուզման եզրին հասած Աստծու այս հրաշալի տաճարը չկիսեց Թբիլիսիի Շամխորեցոց  Սուրբ Աստվածածին /փլվաª 1989թ./ և Մուղնեցոց Սուրբ Գևորգ /փլված 2009թ./ եկեղեցիների ճակատագիրը:
 
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը 2006 թվականին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ հովվապետական այցի ընթացքին հավաքեց անհրաժեշտ գումարը: Ուստի Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի բարեպաշտ  հայության աջակցությամբ և Մայր Աթոռի հովանավորությամբ և անմիջական հսկողությամբ սկսվեցին շինարարական աշխատանքները: Այն պատշաճ մակարդակով և պատասխանատվությամբ իրականացրեց վրացական Մգվիմե շինարարական ընկերությունը: Եկեղեցու վերանորոգության նախագծա-նախահաշվային աշխատանքները կատարվեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի միջոցով և Արգենտինայի հայ համայնքի օժանդակությամբ:
 
1805 թվականից վաղարշապատցի վարպետ-շինարարների կողմից Հավլաբարի հայաշատ թաղամասի սրտում կառուցված եկեղեցին բազմաթիվ անգամներ է վերանորոգվել: Այն իր դռները բաց է պահել ոչ միայն խորհրդային եկեղեցահալած տարիներին, այլ նույնիսկ 1944 թվականին ենթարկվել նորոգության: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է երկաթ-բետոնով  ամրացնել հիմքերը և եկեղեցու չորս սյուները ու երկաթ-բետոնե կոնստրուկցիաներով ողջ կառույցը: Այս մասին տեղեկացնում են Վիրահայոց թեմի մամուլի դիվանից:


 

 

Բաժնի նյութերը