Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ

Ժառանգություն կուսակցության ՀԱՅՔ ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում ասվում է.
 
Դեկտեմբերի 27-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական արտահերթ ընտրություններում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում  ՀԱԿ 10 ակտիվիստներ թռուցիկներ բաժանելիս ծեծի են ենթարկվել, որին որևէ կերպ չի միջամտել ոստիկանությունը: Ըստ շրջանառվող լուրերի, երիտասարդներին ծեծողները մի քանի տասնյակ հաղթանդամ անձինք են եղել, որոնք մասնակցում էին նույն ընտրությունների քարոզարշավին` պաշտպանելով պրո-իշխանական թեկնածու Արա Սիմոնյանի շահերը:
 
Կարծում ենք, որ մեր հասարակությունը և նրա շահերի համար աշխատող ոստիկանությունն ու դատախազությունը պետք է խստորեն արձագանքեն քաղաքացիների դեմ կատարված ցանկացած հանցագործությանը, առավելևս, երբ խոսքը երիտասարդների քաղաքական հայացքների` օրենքի շրջանակներում ազատ արտահայտելու դեմ ուղղված հանցագործության մասին է: Ուստիև, խիստ մտահոգիչ է, որ առ այս պահը մենք ականատես չենք եղել հիշյալ հանցագործության բացահայտման ուղղված որեւէ գործողության:
 
Հիմնվելով վերոգրյալի վրա` ՀՀ ոստիկանությունից և դատախազությունից պահանջում ենք օրենքով իրենց վրա դրված պարտականություններին համահունչ գործողություններ ծավալել` միտված վերոնշյալ հանցագործությունը բացահայտելուն, այն իրականացնողներին և նրանց հնարավոր հանցակիցներին օրենքով սահմանված կարգով պատժելուն:


 

 

Բաժնի նյութերը