Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՊՏՈՒՂՆԵՐԸ - 2

Ոմանք չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն. Ինչքան քաղաքագիտությունն է վերացական, նույնքան էլ քաղաքականությունն է կոնկրետ: Այսինքն, գործում է աստվածաշնչյան պարզ ճշմարտությունը` ծառը պտուղից է իմացվում: Քաղաքականությունը կոնկրետ դրսևորումներով է ի հայտ գալիս: Հետևաբար, բոլոր այն, այսպես կոչված մասնավոր դեպքերը, որ ի հայտ են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դժվարացումը, ամենակարևոր, ես կասեի նաև ամենամտահոգիչ,  փաստերն են:  Իհարկե սենատորներ Մենենդեզը (Menendez) և Էնսայնը (Ensign) միշտ էլ կարող են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև առաջադրել  ԱՄՆ սենատում: Փառք աստծո, մենք դեռ դա արգելելու ուժը չունենք: Նաև նրանց ազնվությունը մեզ վերագրելու իրավունքը չունենք:
 
Դեռ նոր էր հրապարակվել իմ հաղորդումը կանադական Embassy magazine-ի Հայոց ցեղասպանության նկատմամբ փոփոխված քաղաքականության մասին, երբ Շվեդիայից ստացա իմ խոսքերն հաստատող մեկ այլ վկայություն: Աշխարհի մյուս ծայրից իմ բազմամյա գաղափարական ընկերն ինձ էր տրամադրում իր վերջին օրերի դառը փորձը: Մետրո (Metro)  ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Փեր Գյունը (Per Gunne) հրաժարվում է տպագրել որևէ հոդված որտեղ հիշատակում կլինի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այլևս վստահ չէ`  եղել է արդյոք ցեղասպանություն, թե ոչ: (are not sure that there was a genocide). Նույն փոփոխված քաղաքականությունն է որդեգրել շվեդական մեկ այլ  օրաթերթ Սվենսկա Դագբլադեթ (Svenska Dagbladet), որը հանձին իր հայտնի լրագրող Բիթ Համմարգրենի (Bitte Hammargren) այժմ գործածում է միայն հայկական ջարդեր (Armenian massacres) լրագրողական ձևակերպումը և ոչ թե իրավական ցեղասպանություն եզրը: Սրանք պարզապես բառեր չեն, սրանք քաղաքականության դրսևորում են: Քաղաքականություն, որն էապես փոփոխվել է վերջին օրերին, փոփոխվել է տխրահռչակ զույգ արձանագրությունների ստորագրումից հետո:
 
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
22 հոկտեմբերի 2009Ã. 


 

 

Բոլոր լուրերը