Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») հանդեսը, որը հրատարակվում է Միացյալ Նահանգներում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ճանաչել է տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «նոր Քիսինջեր» կամ «աշխարհի Քիսինջերներից մեկը»: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

Foreign Policy-ն Washington Post-ի եւ Newsweek-ի հանդեսն է, որը հրապարակում է արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը, ռազմավարությանը վերաբերող նյութեր, վերլուծություններ եւ հետազոտություններ: Հանդեսը լավագույն դիվանագետներին բնորոշում է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերի անունով, որի գործունեությունը ավելի քան 50 տարի ազդեցություն է թողել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա:
Հանդեսը Դավութօղլուին բնութագրում է որպես «պատմությունը սուր ընկալող ուսանող»: «Խիզախ ու հրապարակավ արտահայտվող Դավութօղլուն հավատում է օսմանյան փառքի վերականգնմանը, այնպես, որ Թուրքիան նորից ծանրակշիռ դեր ունենա Մերձավոր Արեւելքում: Նրա ղեկավարությամբ Թուրքիան ամրապնդում է կապերը արաբական աշխարհի հետ` ձգտելով միջնորդի դերակատարություն ստանձնել իսրայելա - արաբական հակամարտության կարգավորման գործում», - գրում Foreign Policy-ն:
Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար Դավութօղլուի ջանքերին` հանդեսը մեջբերում է նրա խոսքերը. - «Թուրքիան կարող է եվրոպացի լինել Եվրոպայում ու ասիացի լինել Ասիայում, քանի որ երկուսն էլ մենք ենք»:
 
Տարվա մյուս լավագույններին հանդեսը ճանաչել է Սինգապուրի 86-ամյա նախկին վարչապետին, Բրազիլիայի արտգործնախարարին եւ Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպանին, որը հետո դեսպան է եղել նաեւ Միացյալ Նահանգներում:


 

 

Բաժնի նյութերը