Lragir.am - Armenian Online

 Շաբաթ, 13 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ

ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այդ կարծիքին է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշում է, թե հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարեւոր է ԱՄՆ համար, որպեսզի տարածաշրջանում չեզոքացնի ռուսական եւ իրանական գործոնը, ինչը Ռուսաստանի պարագայում հատկապես աշխուժացել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: Այդպես մտածող Ստեփան Սաֆարյանը համարում է, որ քանի որ հայ-թուրքական բաց սահմանը ԱՄՆ համար կապակցվում է այդ հարցերի, մասնավորապես նաեւ իրանական միջուկային ծրագրի խնդրի հետ, Միացյալ Նահանգները չի գնա ցեղասպանության ճանաչման, քանի որ դրանով կարող է ձախողել հայ-թուրքական գործընթացը: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ այդ առումով թուրքական իշխանության հայտարարությունները կազդեն Միացյալ Նահանգների վրա, եւ Կոնգրեսը չի ընդունի ցեղասպանության մասին բանաձեւը:
 
Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, Ստեփան Սաֆարյանը նշել է, որ հայկական կողմի սահմանած պայմանական վերջնաժամկետը` ապրիլի 24, իրականում չի մնա այդպիսին, եւ Թուրքիան ունի այդ վերջնաժամկետը հաղթահարելու ռեսուրս: Իսկ ահա Հայաստանը, ըստ Ստեփան Սաֆարյանի, այդ վերջնաժամկետում Թուրքիայի որեւէ քայլ չտեսնելու պարագայում, չունի ռեսուրս դրանից հետո կոշտացնել իր դիրքորոշումը կամ հետ կանչել ստորագրությունը, ինչպես որ սպառնում է իշխանությունը:


 

 

Բաժնի նյութերը