Lragir.am - Armenian Online

 Հինգշաբթի, 11 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ

Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
 
Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում կընդունի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին,  հանդիպում կունենա Արքայազն Չարլզի հետ:
 
Սերժ Սարգսյանը Վինձորյան պալատում ներկա կգտնվի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված Երեւան` իմ սեր նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ համերգին (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում): Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ նախագծի մեկնարկի կապակցությամբ տարբեր երկրներից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
 
Աշխատանքային այցի երկրորդ օրը` փետրվարի 10-ին, նախատեսված է Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում: Իր ելույթում նա կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացին: Լոնդոնի Թեյթ ժամանակակից արվեստների թանգարանում ներկա գտնվի ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական հարուստ ժառանգությանը նվիրված ցուցահանդեսին բացմանը: Սերժ Սարգսյանը Լոնդոնում հարցազրույց կտա նաեւ Ալ Ջազերա հեռուստատեսությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:


 

 

Բաժնի նյութերը