Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱԼԻԵՎԻ ՈՒ ԵՎՐՈՆՅՈՒԶԻ ՎԵՃԸ

Euronewsը հարցազրույց է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հարցազրույցում Ալիեւը կրկնել է իր մտքերը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Սակայն ամենից հետաքրքիրը թղթակցի հարցերն են, որոնք վերաբերում են Ադրբեջանի ժողովրդավարության վիճակին: Մասնավորապես, թղթակիցը, ակնարկելով ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում, հարցնում է Ալիեւին` արդյոք երբեմն իրեն թագավոր է զգում: Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքն իրեն համարում է գործադիր իշխանության ղեկավար, այսինքն պրեմիեր-մինիստր, որը կարող է ընտրվել մի քանի անգամ: Ինչու պետք է ժողովուրդը զրկված լինի նման իրավունքից, եթե հնարավորություն ունի ժողովուրդն ընտրելու…
 
Իսկապես, եթե… հեգնել է թղթակիցը:
 
… ապա նրանք կարող են ընտրել, ում ուզում են: Եթե… իսկ դեմոկրատական գործընթացը Ադրբեջանում ակտիվ ընթանում է: Եւ հետո, մենք հո չենք միջամտում ձեր երկրների ներքին գործերին, թեեւ շատ բան կա, որ մեզ դուր չի գալիս, որի դեմ մենք կարող էինք հակաճառել կամ համարել ծիծաղելի: Բայց մենք չենք խոսում այդ մասին, ասել է Ալիեւը:
 
Օրինակ, հարցրել է թղթակիցը:
 
Հենց դա է, մենք ոչինչ չենք ասում… եմ մեզ չափազանց նրբանկատ ենք պահում: Երկրի ավանդույթը, ներքին խնդիրները, պատմությունը, քաղաքական համակարգը, նրա վերաբերմունքը ազգի առաջնորդներին պետք է թողնել երկրի ժողովրդին, արդարացել է Ալիեւը:


 

 

Բաժնի նյութերը