|
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը, ով այցելել է Երեւան եւ Թբիլիսի, փետրվարի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բրիֆինգում հայտարարել է, որ ԱՄՆ կատարել է խոստումը եւ Վրաստանին հատկացրել 1 միլիարդ դոլար օգնություն: Անդրադառնալով Վրաստանի առաջարկին` այդ երկրի տարածքը Աֆղանստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտի մատակարարման համար տրամադրելու մասին հարցին, Սթայնբերգը ասել է, թե այդ հարցը պետք է քննարկվի Պենտագոնի հետ:
|