Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆԸ ԿԿԻՐԱՌԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի ռազմական նոր դոկտրինը: Մեդվեդեւը հաստատել է նաեւ 'Պետական քաղաքականության հիմքերը միջուկային ասպման ոլորտում մինչեւ 2020 թ.' անունով փաստաթուղթը:
 
Փաստաթղթում, որպես հիմնական սպառնալիք, նշվում է ՆԱՏՕ-ի ընդկայնումը եւ մոտենալը Ռուսաստանի սահմաններին, Դաշինքին գլոբալ գործառույթների հատկացումը: Արտաքին սպառնալիքների թվում նշվում է նաեւ ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղադրումը Արեւելյան Եվրոպայում:
 
Արտաքին սպառնալիք է համարվում Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին տարածքային պահանջները, ինչպես նաեւ միջամտությունը նրանց ներքին գործերին:
 
Ռուսաստանին ռազմական սպառնալիքների թվում փաստաթղթում նշվում է ՌԴ-ին սահմանակից երկրներում արտասահմանյան ռազմական կոնտինգենտի տեղակայումը, ինչպես նաեւ ռազմական ուժի կիրառումը:
 
Փաստաթղթում ներքին սպառնալիք է որակվում երկրի Սահմանադրական կարգը փոխելուն ուղղված գործողությունները, ինքնիշխանության, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունները եւ այլն:
 
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը բոլոր այդ դեպքերում իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք, որոշ դեպքերում նաեւ` առաջինը:


 

 

Բաժնի նյութերը