Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է

Ամերիկյան կոնգրեսը, հակառակ բոլոր խոչընդոտներին, այդուամենայնիվ մարտի 4-ին քննարկելու է Հայերի Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ Այդ մասին տեղեկացրել են Դաշնակցության Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձեւը: Հանձնաժողովի նախագահը քննարկումների օր նշանակել է այս տարվա մարտի 4-ը:
 
Այդ հարցով երեկ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը հանդիպել եւ խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանի կոնգրեսականի, այդ թվում Հայերի Ցեղասպանության Բանաձեւի համահեղինակներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի, Բրադ Շերմանի հետ: Քեն Հաչիկյանը նշել է, որ այս կերպ նրանք նշանակալի քայլ են կատարում` Թուրքիային հասկացնելով, որ Միացյալ Նահանգները մասնակից չի լինի Հայոց Ցեղասպանությամ իրողությունը հերքելու նրանց բարոյազուրկ քաղաքականությանը: 'Մենք առաջիկայում նաեւ անելու ենք հնարավորը, աշխատելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բանաձեւը հաջողությամբ հասցնելու ոչ միայն Արտաքին Հարաբերույթունների հանձնախումբ, այլեւ մինչեւ Ներկայացուցիչների տան լիագումար նիստի', ասել է Քեն Հաչիկյանը:
 
Ի դեպ, դեկտեմբերին Վաշինգտոնում արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հովարդ Բերմանի հետ հանդիպում էր ունեցել նաեւ Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, եւ քննարկվող հարցերի թվում եղել էին հենց այս բանաձեւի վավերացման եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցերը։ Այս մասին տեղեկացնում է Երկիր Մեդիան:


 

 

Բաժնի նյութերը