Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉՎԱԽԵՆԱԼ

Թուրքիայի դեսպանների հետ ամենամյա հանդիպմանը այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել ակտիվորեն պաշտպանել երկրի ազգային շահերը: Այս մասին գրում է Սաբահ թերթը: Մենք չպետք է պատասխան տանք անցյալի համար, մենք պետք է մտածենք ապագայի մասին, եւ եթե բախվում ենք անարդարության հետ, պետք է կոշտ արձագանքենք դրան, ասել է Էրդողանը: Նրա խոսքով, Թուրքիան արդեն այն չէ, ինչ 20 տարի առաջ, ներկայում այն ակտիվ զարգանում է, եւ բոլորը հաշվի են նստում նրա հետ: Նա ասել է դեսպաններին, որ ինչպես ահաբեկության, այնպես էլ մյուս հարցերում նրանք պետք է ակտիվ աշխատեն: Թուրքիայի վարչապետը կոչ է արել դեսպաններին չվախենալ, քանի որ 72 միլիոն քաղաքացի աջակցում է նրանց, իմանալով, որ նրանք արժանվույն են ներկայացնում Թուրքիան արտասահմանում:


 

 

Բաժնի նյութերը