Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՓՈՔՐ ԶԻՋՈՒՄՆ ԱՆԳԱՄ

ՇԱՏ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ
 
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացումներում, եթե առաջանա աննշան զիջման խնդիր անգամ, Հայաստանը ներկայիս արտաքին քաղաքականության հետեւանքով հայտնվելու է բավական բարդ իրավիճակում: Այդ կարծիքը դեկտեմբերի 28-ին Երեւանում Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցի կապակցությամբ քննարկման ժամանակ ներկայացրել է հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 
“Զիջումների ես իմ պատկերացումը ունեմ, նախկինում այդպես է եղել, արդյունք չի տվել, որովհետեւ այդ նշաձողը շատ բարձր է եղել: Բայց այսօր իշխանություններն ինչպիսի նշաձող են դրել, ես չգիտեմ, դրա մասին չի խոսվում, գուցե ճիշտ է արվում, որ չի խոսվում: Բայց որ ամենաանմեղ զիջումն այսօր շատ ավելի բարդ եւ դժվար է լինելու, ես կասկած չունեմ: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված հետագա զարգացումները շատ ավելի պրոբլեմատիկ են լինելու հայկական կողմի համար, որովհետեւ մի կողմից ակնկալությունը եւ ընկալումը այն է, որ ի պատասխան թուրքերի կողմից արված դրական քայլի, չակերտավոր դրական, հայկական կողմը պետք է ինչ որ արձագանքի Ղարաբաղի մասով, եվ դա, այդ ակնկալումը վերջիվերջո գործնական ինչ որ միջոցառումների է վերածվելու, եւ հայկական կողմին շատ բարդ վիճակի մեջ է դնելու”, ասում է Վարդան Օսկանյանը:


 

 

Բաժնի նյութերը