Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ (Վիդեո)

Հայ-վրացական հարաբերություններում լարվածությունը նոր ու լուրջ խնդիր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար, եւ եթե ոչ իշխանությունները, ապա երկու երկրների ընդդիմությունները պետք է մտածեն այս մասին, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով, Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր շահ, մասնավորապես Նաբուկոյի հարցում: Դավիթ Շահնազարյանն ասում է, թե իր կարծիքով Եվրոպան բաց է թողել մի կարեւոր հանգամանք, երբ իր գազամատակարարման այլընտրանքային ուղիները՝ Հարավային հոսք, Նաբուկո, անցկացնում է Թուրքիայի տարածքով: Այդպիսով, Եվրոպան իր կախվածությունն է մեծացնում Թուրքիայից:
 
Դավիթ Շահնազարյանն ասում է, թե Հայաստանն ու Վրաստանը պետք է այնպես անեն, որ Նաբուկոն անցնի ոչ թե Թուրքիայով, այլ Իրանով, Հայաստանով, Վրաստանով, հետո միայն թուրքմենական գազը Ադրբեջանով միանա Վրաստան տանող գազամուղին, եւ Եվրոպա դուրս գա արեւելաեւրոպական երկրներով, որով գազամուղը չի ծառայի որպես Եվրոպայի դեմ քաղաքական լծակ:
 
Դավիթ Շահնազարյանն ասում է, որ դա իր առաջարկն է, եւ որ այդ կապակցությամբ Վրաստանում մտահոգություն կա թե իշխանության, թե ընդդիմության, թե հասարակության մոտ:


 

 

Բաժնի նյութերը