Lragir.am - Armenian Online

 Հինգշաբթի, 11 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՍԱՐԿՈԶԻ-ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
22:58:19 - 10/03/2010

ՓՈՐՁԱԳԵՏՆ ՈՒ ՈՉԽԱՐԸ

Որպես Բաքվի կողմից ռազմական գործողությունների վերսկսման գլխավոր փաստարկ արեւմտյան փորձագետները նշում են հողի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը: Ով է որոշում այդ իրավունքը եւ որտեղ է այն ամրագրված, չի նշվում:
15:01:04 - 10/03/2010

ԱԽ, ԱՅԴ ՍԱՐԿՈԶԻՆ

Ֆրանսիական սոցիալական ցանցերն ու մամուլի որոշ միջոցներ այս օրերին սկսել են գրել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ նրա կնոջ` Կարլա Բրունիի ընտանեկան խնդիրների մասին:
14:44:05 - 10/03/2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ ԳՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

Թուրքիայի էներգետիկայի նախարարը Թեներ Յըլդըզը հայտարարել է, թե իր երկիրը ծրագրում է միջուկային վառելիքը գնել Ռուսաստանից:
14:03:27 - 10/03/2010

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ ՉԷ

“Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է”, մարտի 10-ին հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
13:30:43 - 10/03/2010

ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մարտի 10-ին հայտարարել է, թե քիչ հավանական է համարում, որ հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում:
13:12:05 - 10/03/2010

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ

Սաուդյան Արաբիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ հրեական լոբբիին Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւի անցկացմանն օժանդակելու համար:
11:25:53 - 10/03/2010

ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Շատերի մոտ է դեռ թարմ Սերժ Սարգսյանի բրիտանական “ոդիսականը”, հատկապես օդանավակայանում դիմավորման արարողության առումով: Լոնդոնում Սերժ Սարգսյանին դիմավորել էին ընդամենը Հայաստանի դեսպանատան աշխատակիցները
10:11:00 - 10/03/2010

ԼԵՆՄԱՐԿԵՐ. ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ ԽՎ Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարել է, թե հակամարտության կարգավորման գործընթացում եկել է որոշում կայացնելու ժամանակը:
17:36:01 - 09/03/2010

ԹՈՄ ԴԵ ՎԱԱԼԻՆ ԲԱՔՎԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ ԴՈՒՐ ԵԿԵԼ

Բաքուն կարծես թե դառնում է Կասպիցի ավազանի Դուբայը, զարգանում է լայն թափով, բացվում են շքեղ խանութներ, ավելի լավը, քան Երեւանում: Այդ մտքի հեղինակը` բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալն է:
17:16:21 - 09/03/2010

ԹՈՄ ԴԵ ՎԱԱԼԸ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԻՑ

Բրիտանացի փորձագետ, Ղարաբաղի հակամարտության հարցի ուսումնասիրությամբ տարիներ շարունակ զբաղվող Թոմաս դե Վաալը մարտի 9-ին Երեւանում կայացած քննարկմանը ասել է, որ Ղարաբաղի հակամարտությունը մեծ հաշվով պետականությունների բնույթի եւ փիլիսոփայության խնդիր է:
17:14:14 - 09/03/2010

ԹՈՄ ԴԵ ՎԱԱԼ. ԲԱՔՎՈՒՄ ԽՈՑՎԱԾ ԵՆ

Մարտի 9-ին երեւանյան լսարանի առաջ հանդես է եկել բրիտանացի փորձագետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ուսումնասիրությամբ հայտնի, այդ կապակցությամբ “Սեւ այգի” անվանումով գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
17:10:34 - 09/03/2010

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին:
16:09:50 - 09/03/2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍԻՐԻԱ

Մարտի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելեց Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ
15:33:57 - 09/03/2010

ԽԱՂԱՂ, ԹԵ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Դատելով ամեն ինչից, համաշխարհային ուժային կենտրոնների խոստումը` հայ-թուրքական բանակցություններն անցկացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացին զուգահեռ, իրականություն է դառնում:
14:53:18 - 09/03/2010

ԲԱՆԱՁԵՎԸ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ովքեր ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին ներկա են եղել ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձևի քննարկմանը և քվեարկությանը, խոսել են վերոհիշյալ իրադարձությունների մասին:
14:19:48 - 09/03/2010

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՎՐՈՎԻՆ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ
14:09:25 - 09/03/2010

THE GUARDIAN. ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳ ԱՌՆԻ ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ

Միայն այն դեպքում եթե Թուրքիան Հայաստանի հետ վերջնական համաձայնագիր կնքի, բալանսավորի իր հարաբերությունները Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, և վերջ տա 1915 դեպքերի մերժմանը, կկարողանա կտրուկ բարելավել իր դիրքերն աշխարհում, գրում է The Guardian-ը:
13:01:57 - 09/03/2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ

Մարտի 10-ին Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Կքննարկվի հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
12:54:11 - 09/03/2010

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ

Պետք է ողջունել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունումը: Այդ կարծիքին է Ժառանգություն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
12:29:41 - 09/03/2010

ԱՆԿԱՐԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Թուրքիայում շարունակում են մտածել ԱՄՆ-ին պատասխան հարված տալու մասին: Թուրքական մամուլի տվյալով, այդ երկրի ԱԳՆ-ում շարունակվում են քննարկումները կապված ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետագա ճակատագրի հետ:
11:12:16 - 09/03/2010

ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի եւ այդ կազմակերպության Ղարաբաղի հարցով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի այցը Հարավային Կովկաս: Նրանք կժամանեն Թբիլիսի, Երեւան եւ Բաքու:
10:33:31 - 09/03/2010

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ԶԵԿՈՒՑՈՒՄ Է

“Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում”, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
18:06:03 - 08/03/2010

ԸՍՏ ՀՐԱՆՈՒՇԻ, ՂԱՐԱԲԱՂԸ ՍՓՅՈՒՌՔ Է

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Սփյուռքի նախարարությունն իր պաշտոնական կայքէջում կբացի Լեռնային Ղարաբաղին վերաբերող առանձին էջ:
14:32:27 - 08/03/2010

ԷՐԴՈՂԱՆԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻՑ

Թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում են վատթարանալ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հանդիպելով պաղեստինցի լրագրողների հետ, կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի հասցեին:
13:27:21 - 08/03/2010

ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ 500 ՍՊԱՆՎԱԾՆԵՐ ՆԻԳԵՐԻԱՅՈՒՄ

Նիգերիայի կենտրոնական մասում, կրոնական հողի վրա մահմեդականների ու քրիստոնյաների բախումների արդյունքում սպանվել է 500 մարդ, մեծամասամբ կանայք եւ երեխաներ:
12:54:43 - 08/03/2010

ՕՍԿԱՐ` ԻՐԱՔԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆԸ

ԱՄՆ նախագահը կոչ է արել Իրաքի հարևան պետություններին չփորձել միջամտել Իրաքի ներքին գործերին և ազդել ընտրություների արդյունքի վրա: “Բոլոր հարևանները այժմ պարտավոր են հարգել Իրաքի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը”, ասել է նա:
12:37:29 - 08/03/2010

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Մարտի 5-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Փարիզում:
16:31:22 - 06/03/2010

ԼԱՎՐՈՎԻ ԱԿՆԱՐԿԸ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻՆ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է վրաց ընդդիմադիր գործիչ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուջանաձեի հետ:
13:01:20 - 06/03/2010

ԳՈՐԲԱՉՈՎ. «ԵՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԷԻ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ»

«Այնպիսի հակամարտություններում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն էր, հաղթողներ չեն լինում, պետք էր պայմանավորվել եւ այն ժամանակ, 80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձեւով լուծել Ղարաբաղի հարցը», «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց Միխայիլ Գորբաչովը։
12:37:55 - 06/03/2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾՆ ԱՄՆ-ԻՆ

Թուրքական Սաբահ թերթը գրում է, թե ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձեւի, Թուրքիան ԱՄՆ համար պատրաստել է 10 քայլանոց հակահարված` 1 քաղաքական, 2 տնտեսական, 3 ռազմական եւ 4 ռազմավարական:
12:29:31 - 06/03/2010

ԱՄՆ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, թե վարչակազմը պայմանավորվել է Կոնգրեսի հետ, որ մարտի 4-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը չի ընդգրկվի լիագումար նիստի օրակարգ:
11:37:32 - 06/03/2010

ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՁԱԽՈՂԻ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստատեսության “Զրույց” ծարգրին տրված հարցազրույցում գնահատելով վերջին օրերի իրադարձությունները, ասել է
11:10:46 - 06/03/2010

ԻՆՉ ԿԱՌԱՋԱՐԿԻ ԵԱՀԿ

Ինչպիսին կլինի ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը, հնարավոր է չգիտեն նաև Մինսկի խմբի համանախագահները: Կա միայն քիչ թե շատ որոշակի իրավիճակ. բանակցություններում Ղարաբաղի մասնակցության հնարավոր ամրագրումը:
19:29:20 - 05/03/2010

ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին:
17:45:28 - 05/03/2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՓՆՏՐՈՒՄ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մամուլի ասուլիսում հայտնել է, թե Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա։
17:36:35 - 05/03/2010

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ

ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից ամեն տարի կազմակերպվում եւ անցկացվում են Ճգնաժամերի կառավարման վարժանքներ (CMX):
16:13:40 - 05/03/2010

ՈՎ Է ՀԱՅՑՎՈՐԻ ԴԵՐՈՒՄ

Շատ փորձագետներ հավաստիացնում են, որ 252 բանաձեւը քիչ շանս ունի ընդունվելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից: Եվ եթե Կոնգրեսն այդուհանդերձ բանաձեւը դնի քվեարկության եւ այն մերժվի, ապա դա մեծ բարոյական հարված կլինի հայությանը:
15:57:51 - 05/03/2010

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. ԱՄՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԱՑՐԵԼ Է ՀԱՇՏԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան կոչ է անում Հայաստանին բացել արխիվները եւ բանակցություն վարել դեմ առ դեմ եւ ոչ թե ճնշում բանեցնել Կոնգրեսի միջոցով:
14:02:52 - 05/03/2010

ԼՈԲԲԻՆԳՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

ՀՅԴ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքով, ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբինգների պատերազմ էր:
12:46:44 - 05/03/2010

ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆՔ

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձևի ընդունումը մեծ հաջողություն էր մեզ համար, ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
12:32:05 - 05/03/2010

ԻՆՉ ԿԼԻՆԻ ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ

Հայկական լոբբիստական կազմակերպությունները թերեւս պետք է փոխեն իրենց գործունեության ուղղվածությունը, ողջ ռեսուրսն ուղղելով առաջին հերթին Հայաստանը ժամանակակից, մրցունակ պետություն դարձնելուն:
11:30:27 - 05/03/2010

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
09:58:47 - 05/03/2010

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը:
09:45:52 - 05/03/2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՄՆ-ԻՑ

ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Վաշինգտոնից:
09:35:27 - 05/03/2010

ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Ավարտվեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւի քվեարկությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հանձնաժողովի անդամ 46 կոնգրեսականից կողմ է քվեարկել 23-ը, դեմ՝ 22 կոնգրեսական:
00:11:18 - 05/03/2010

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ 23.15

Երևանի ժամանակով 23.15 կսկվի բանաձևի քվեարկությունը:
22:23:53 - 04/03/2010

ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քննարկումը:
21:51:09 - 04/03/2010

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԽԱԽՏԵԼ Է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը “Արմենպրես” լրատվական գործակալության հարցին
21:02:09 - 04/03/2010

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՍԿՍՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սկսում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծի քննարկումը:
18:29:09 - 04/03/2010

ՄԵՂԱՎՈՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է

Ով եւ ինչն է մեղավոր, որ Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից:
14:58:42 - 04/03/2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 3-ին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է երեք օրում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, սակայն երեք ամիս անց կարող է Ղարաբաղում պատերազմ սկսել, եւ Թուրքիան կրկին ստիպված կլինի փակել սահմանը:
14:56:27 - 04/03/2010

ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒ ԱԲԽԱԶԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻՐԱՐ

Արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությունն Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի երդման արարողությանը նշանակում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, իսկ Ղարաբաղն էլ կճանաչի նրանց անկախությունը:
14:49:56 - 04/03/2010

ՈՐՆ Է ԼՂՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մարտի 4-ին Երեւանում արել է մի քանի հայտարարություններ, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի եւ այդ կապակցությամբ ԼՂՀ խորհրդարանի դիրքորոշման հետ:
14:48:25 - 04/03/2010

ԱԳՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԱՐԿԸ

Հայաստանն, այնուամենայնիվ, ուղարկել է ղարաբաղյան կարգավորման մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ առաջարկները ԵԱՀԿ: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Գառնիկ Իսագուլյանը:
14:44:44 - 04/03/2010

ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԹԵՆՍԻՆ

Մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
13:59:03 - 04/03/2010

ԷԼ ԻՆՉ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ

Նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Իսագուլյանը, մարտի 4-ին Իրավունք դե ֆակտո ակումբում պատասխանելով լրագրողների հարցին, փորձել է ասել, թե ինչ տվեց հայ-թուրքական գործընթացը Հայաստանի Հանրապետությանը:
13:51:03 - 04/03/2010

ԻՆՉ ԷՐ ՈՒԶՈՒՄ ԱՍԵԼ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ

Ի պատասխան լրագրողների հարցադրումների, թե այդուամենայնիվ ով է պատասխանատու, որ արձանագրություններում եղել են “ոչ հստակ ձեւակերպումներ”, Գառնիկ Իսագուլյանը այդպես էլ չի տվել կոնկրետ պատասխանատվություն կրողի անուն:
13:47:38 - 04/03/2010

ԴԱ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՈՂՋ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի TURKSAM Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը 1news.az-ին տված հարցազրույցում չի բացառել, որ ԱՄՆ կոնգրեսում հայկական բանաձեւը կանցնի բոլոր մակարդակները եւ կընդունվի:
13:13:07 - 04/03/2010

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՕԲԱՄԱ-ԳՅՈՒԼ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Մարտի 3-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Օբամայի եւ Գյուլի միջեւ, վերջինիս նախաձեռնությամբ:
12:00:57 - 04/03/2010

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Սերժ Սարգսյանը մարտի 3-ին հրամանագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Արաբական պետությունների լիգայում Հա­յաս­­տա­նի Հանրապե­տու­թյան լիազոր ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին:
11:25:41 - 04/03/2010

ՊԱՅՔԱՐ ՀՐԵԱՆԵՐԻ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկության է դնելու Հայերի ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը:
11:14:56 - 04/03/2010

ԿՈՐԾԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ СУ-25

Ուսումնական թռիչքի ժամանակ երեկ ժամը 17-ի մոտակայքում կործանվել է Ադրբեջանի ԶՈՒ СУ-25 կործանիչը: Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Օդաչուն զոհվել է:
11:01:17 - 04/03/2010

 

 

Բոլոր լուրերը