|
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահ Ժոաո Սոարեշի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, քանի որ Հայաստանի նախագահը Ղարաբաղից էր եւ ասել էր, թե ինքը ներկայացնում է եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը: Կապինոսը նշել է. “Հարցին կարող եմ պատասխանել որպես կողմնակի դիտորդ: ԵԱՀԿ համանխագահները տարածաշրջան այցելելիս, գնում են նաև Լեռնային Ղարաբաղ, ծանոթանում են նաև Ղարաբաղի դիրքորոշմանը և անպայման հաշվի են առնում: Վերջնական որոշման ընդունում առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ: Չի կարելի Ղարաբաղի փոխարեն որոշում ընդունել: Ինչ վերաբերում է Սոարեշի հայտարարությանը, ավելի լավ է հարցն ուղղել նրան”:
|