Հենարան
Մայիսի 18-ին ժամը 14–ին Ani Plaza Hotel-ի Press Master մամուլի ակումբի հյուրն է Նունե Եսայանը
Ցուցահանդես
Մայիսի 18-ին, ժամը 18-ին «Ակադեմիա» պատկերասրահում (հասցե` Բաղրամյան 24) տեղի կունենա Հունաստանից ժամանած սփյուռքահայ նկարչուհի Մարիանա Մանուկյանի նկարների ցուցահանդեսի բացումը
Երկու երես
Մայիսի 18-ին, ժամը 11-ին տեղի կունենա ասուլիս` Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է թեմայով: Հյուրն են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը և Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների գլխավոր մասնագետ Սահակ Սարգսյանը
ժամը 12-ին տեղի կունենա ասուլիս` Հետընտրական տրամադրություններ և առաջիկա ծրագրեր թեմայով: Հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության խորհրդի անդամ Արամ Գյուրջյանը
Փաստարկ
Մայիսի 18-ին ժամը 12-ին հյուրն է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: ԹԵՄԱ` հետընտրական իրողություններ և գնահատականներ
Ուրբաթ
Մայիսի 18-ին, ժամը 11-ին հյուրերն են Տապան էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը, Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, Հայկական բուսաբանական ընկերության նախագահի տեղակալ Գոհար Օգանեզովան: Թեման.- ԳՄՕ (Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ) գործածության մասին օրենքի նախագծի հետ կանչումը Ազգային Ժողովից եւ դրա վերաբերյալ վարչապետի որոշման կարեւորությունը
ժամը 12-ին հյուրերն են Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանը եւ ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանը: Թեման.- Մայիսի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է կոմպոզիտոր Մանվել Բեգլարյանի 90-ամյակին նվիրված համերգ
Peoplemeter
Մայիսի 18-ին ժամը 12-ին հյուրը կլինի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Թեման` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայանում է նոր մասնագիտություններով
Հենարան
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մարտահրավեր. տարածումը և մահվան վիճակագրությունը Հայաստանում. թեմայի շուրջ մայիսի 18-ին` ժամը 11-ին կխոսեն «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ հիմնադիր, բժիշկ-փորձագետ Հովհաննես Մադոյանը և հոգեբան, գենդերային հարցերով մասնագետ Անուշ Պողոսյանը
Ժամկետանց սնունդ և մակնշման խնդիրներ. թեմայի շուրջ մայիսի 17-ին` ժամը 12-ին կխոսի Սննդամթերքիի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը