|
Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,741,745 ԱՄՆ դոլարª 375.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 56,179,602 ԱՄՆ դոլարª 377.5 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 378.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,511,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 377.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 15.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 19.3 մլն ԱՄՆ դոլար:
|