|
Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցի շնորհանդեսին Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը խոսելով տնտեսական հեռանկարի մասին, որպես փորձագետ նշել է, թե կա հեռանկարի մի քանի սպասում, որ ձեւավորվել են իրենց ուսումնասիրության արդյունքում: Ըստ նրա, զարգացման լավատեսական տարբերակի դեպքում Հայաստանի տնտեսությունը 2008 թվականի ՀՆԱ մակարդակին կհասնի 2012 թվականին միայն, իսկ հոռետեսական զարգացման սցենարի դեպքում` 2015 թվականին: Լեւոն Բարխուդարյանը նշել է նաեւ, թե դժվարանում է գնահատել կառավարության հակաճգնաժամային գործունեությունը նաեւ այն պատճառով, որ ձեռնարկություններին վարկեր են տրամադրվել, բայց բավական անթափանց միջավայրում, առանց բավարար հրապարակայնության:
|