|
Մարտի 9-ին ձնհալի հետեւանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը: Գավառի Ճանշինի աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթեւեկությունը վերականգնվել է: Նույն օրը, ժամը 19.20-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում: Փլուզվել եւ անանցանելի է դարձել ճանապարհի 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ եւ 2,5 մ խորությամբ հատվածը: Գորիսի Ճանշինի աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն:
|