|
Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ հասարակության և համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ կրճատվել են 17 հոգի, բայց կրճատման գործընթացը շարունակվում է և ընդհանուր առմամբ կրճատելու են 50-55 հոգու, որը ըստ Նորայր Աղայանի` այնքան էլ մեծ թիվ չէ աշխատողների ընդհանուր թվի հարաբերակցությամբ /ընկերության աշատողների թիվը 1100 է/: “Պետք է հասկանանք, որ այս գործընթացը ոչ թե նոր գործընթաց է, այլ այն դեռևս անցած տարի հայտարարված գործընթացի շարունակությունն է”, նշեց Նորայր Աղայանը` ավելացնելով, որ դեռ անցած տարի երեք ամսվա ընթացքում պետք է կրճատեին մեծ քանակությամբ աշխատուժ, սակայն այսքան ժամանակ պահել են, ուղղակի հիմա արդեն հնարավոր չէ այդպես շարունակել, և որ այս գործընթացը այն գործընթացի ինչ-որ մի մասն է:
|