Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԱՌԳՐԱՎՎԱԾ ՁՈՒԿԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը 2010թ փետրվարի 8-ին մարզերում  իրականացրել է  ստուգումներ, ինչի  արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է` 450 հատ սիգ տեսակի  ձուկ, ինչը հանձնվել է լսողական և տեսողական խանգարումներ ունեցող  թիվ 14  հատուկ դպրոցին:
 
Վայոց  Ձորի  Արփի  գյուղի տարածքով հոսող Արփի գետում, մի խումբ որսագողեր  արգելված միջոցներով   /էլեկտրական հոսանքով/  որսացել են 1585 հատ գետի կողակ տեսակի  ձուկ,  ինչը  առգրավվել է և կտրամադրվի հատուկ դպրոցներին:
 
Բնության հասցված վնասը կազմել է  1մլն 585հազ. դրամ: Հարուցվել է քրեական գործ, նյութերը ուղղարկվել են դատախազություն:                                                                      


 

 

Բաժնի նյութերը