|
Գազի գնի սպասվելիք թանկացման կապակցությամբ, փետրվարի 8-ին լրագրողները խնդրել են տեսակետ արտահայտել ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին: Նա այդ կապակցությամբ քաղաքացիներին կոչ է արել լինել ակտիվ: “Խնդիրը ոչ թե չվճարելն է, այլ պահանջներ դնելն է: Ոչ միայն որակը, այլ նաեւ վճարունակության: Ի վերջո, գիտեք, երբ որ այս կամ այն քաղաքական ուժը հանդես է գալիս սոցիալական այս կամ այն շերտի շահերից, ի վերջո քաղաքական շահերի տեսակետից շատ արդյունք չի տալիս: Բայց միշտ էլ, երբ այդ նախաձեռնությունը ներքեւից է գալիս, եւ աջակցություն է ստանում քաղաքական տարբեր ուժերի կողմից, դա դառնում է ավելի հզոր զենք: Հետեւաբար, մեր քաղաքացիներին, կարծում եմ պետք է խորհուրդ տան ավելի ակտիվ աշխատեն, ավելի ակտիվ համագործակցեն, եւ իրենց իրավունքների պաշտպանության համար ավելի համախմբված հանդես գալ: Իհարկե ես խորհուրդ չեմ տա, ոչ աթար վառել, եւ ոչ էլ…”, ասել է Արծվիկ Մինասյանը, բայց լրագրողները ընդհատել են նրան ու ասել, որ ակտիվ քաղաքացիներին էլ տանում են ու բանտարկում: “Դա էլ երկրորդ ակտիվությունը ուրեմն պետք է բացվի, արդարադատության հանդեպ ակտիվությունը պետք է բացվի: Ուզում եմ ասել, որ անիմաստ է եւ տրամաբանական էլ չէ, երբ փորձեմ խորհուրդ տալ սպառողներին քիչ վառել, էս անել, էն անել: Դա սուտ է: Մարդը օգտագործում է այնքան, ինչքան որ իրեն անհրաժեշտ է”, ասում է Արծվիկ Մինասյանը:
|