Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ԿՈՆԳՐԵՍՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը ընդդիմություն չէ: Բանն այն է, որ Մինասյանը սահմանել է ընդդիմություն հասկացության իր բանաձեւը: Ըստ այդմ, նա, հղում անելով նաեւ քաղաքագիտությանը, ասում է, որ ընդդիմություն է այն քաղաքական ուժը, որը հայտնվել է խորհրդարանում, բայց չունի իշխանության մաս: “Ընդդիմություն է նա, ով ունի խորհրդարանում համապատասխան պատգամավորական տեղեր, բայց համաձայն չէ կառավարության վարվող համապատասխան քաղաքականության հետ, եւ ներկայացված չէ այդ կառավարությունում ու հայտարարել է, որ ինքը դեմ է այդ կառավարությունում վարվող քաղաքականությանը: Եվ հետեւաբար ես կօգտագործեմ հետայսու արտախորհրդարանական ուժերին, ովքեր չեն կիսում կառավարության տեսակետը, ընդդիմախոսներ”, ասում է Արծվիկ Մինասյանը, նշելով, թե նկատի ունի նաեւ Հայ ազգային կոնգրեսին:


 

 

Բաժնի նյութերը