|
Փետրվարի 7-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.27-ին, մարվել` 08.22-ին: Այրվել են քոլեջի հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով:
|