Lragir.am - Armenian Online

 Շաբաթ, 13 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՄԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
“Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ”  քրեական գործ հարու­ցելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2010 թվականի փետր­վարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատև ռազմավարական ծրագրի, ինչպես նաև մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է “Պետական գնումների գործակալությանը”` մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որևէ հայտ չի ներկայացվել և մրցույթը հայտարարվել է չկայացած: Այնուհետև` օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը` “Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման 2008-2013 թթ. Ռազմավարության” և այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, և մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձևավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կաճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պատրաստակամ է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը և նախաքննության մարմ­նին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը:
 
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին


 

 

Բաժնի նյութերը