Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ /Լրացում/

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուհայր Բել Հասենը, կազմակերպության Միջին Ասիայի և Արևելյան հարցերով պատասխանատու Ալեքսանդրա Կուլաևան, Քաղաքացիական հասարակության ինտիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի և անցած տարեվերջին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Սաշա Դավթյանի հետ։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ անչափահաս դստերը բռնաբարելու, որով դատարանը արդարացրեց նրան, իսկ ավագ դստերը խոշտանգելու մեղադրանքով դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց Սաշա Դավթյանին։ Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հայաստանում և հանդիպումներ է ունենում հայաստանյան իշխանությունների հետ։ Մեկուսարան կատարած այցից հետո կազմակերպության նախագահը իր տպավորություններն է ներկայացնելու իշխանություններին կապված վերը նշված հանդիպումների արդյունքների հետ։։ Նկատենք նաև, որ տիկին Սուհայր Բել Հասենը բավականաչափ տեղեկացված է թե Նիկոլ Փաշինյանի և թե Սաշա Դավթյանի գործերի մանրամասներին։
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
 
Հ.Գ.  Մեր տեղեկություններով, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվիրակները հանդիպել եւ զրուցել են Սաշա Դավթյանի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել: Պատճառները պարզելուց հետո կտեղեկացնենք լրացուցիչ: 


 

 

Բաժնի նյութերը