|
Փետրվարի 5-ին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանին լրագրողները խնդրել են խոսել Ժառանգության հետ գործակցության հեռանկարի մասին, ասելով, թե Ժառանգությունը փաստորեն ավարտված է համարում ՀՅԴ հետ գործակցությունը: Արտյուշա Շահբազյանը նշել է, թե ինքը Ժառանգության այդպիսի տեսակետի ծանոթ չէ: “Մեծ ողբերգություն չի լինի անշուշտ, եթե մենք յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով, մանավանդ որ մենք նաեւ մեծ բան չենք ստեղծել, որ մեծ բան քանդենք: Մենք հավաքվել ենք ընդամենը մի խնդրի շուրջ համագործակցելու համար: Բայց, ես համենայն դեպս, կուզեինք, այդպես իսկապես պաշտոնական խոսք լսել, որովհետեւ այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ մենք կարող ենք շարունակել, մանավանդ որ առաջիկայում քննարկելիք խնդիրներ ունենք եւ գործողությունների ծրագիր պիտի առաջիկայում մեր գործընկերների հետ ճշգրտենք: Այնպես որ, անելիք կա, իսկ եթե որեւէ մեկն այս ճանապարհին կորոշի, որ ինքն ավելի ճիշտ կամ խելացի ուղի պետք է ընտրի, գործելակերպ է հստակեցրել, բարի ճանապարհ: Կցանկանանք մեծ հաջողություններ, նույնիսկ կմիանանք նրանց, ովքեր ավելի խելոք ճանապարհով կգնան”, ասում է Արտյուշա Շահբազյանը:
|