|
Փետրվարի 3 և 4-ին ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի եւ հարկադիր կատարման Օպերատիվ բաժնի հետ համատեղ ստեղծված խմբի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է Արտյոմ-Արտուշ եղբայրներ ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում: Հարկադիր գործողություններն իրականացվել են 2009թվականի դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի շրջանակներում: Այն նախատեսում է Արտյոմ-Արտուշ եղբայրներ ՍՊԸ-ից հոգուտ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ: Նաև արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ: Հայտնաբերվել են և 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող և առգրավված գույքը սահմանված կարգով օտար-վելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿԱԾ մամուլի քարտուղարը:
|