Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀԱՅԵՐԸ ՂԺՂԺԱՑԻՆ, ԳՆԱՑԻՆ

Եվրոխորհրդում, երբ Հայաստանի առաջին պատվիրակության ղեկավար էի, մեր նպատակն էր կառուցել նորմալ, նույն չափանիշներով երկիր, ինչպիսին է Եվրոպան, ասել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, մեկնաբանելով Հայաստանի ներկայիս պատվիրակությունում կատարվող իրադարձությունները:
 
Շարունակելով միտքը, Իգիթյանը նշում է. “Ես չէի գնում այնտեղ Հայաստանի շահերը պաշտպանելու համար, և ընդհանրապես ոչ մի երկիր չի գնում այնտեղ իր շահերը պաշտպանելու: Բացի մի քանի երկրներից, այդ թվում Հայաստանից, բոլորն այնտեղ են գնում, ինչ-որ բան կառուցելու: Մենք անընդհատ գնում ենք մեր շահերը պաշտպանելու, սակայն ումի՞ց` Ադրբեջանից, Թուրքիայից, մեր իշխանություններից, թե ընդդիմությունից”, հարցնում է Իգիթյանը:
 
“Մենք մեր խնդիրներով գնում ենք անտեղ, Դավիթ Հարությունյան, Արմեն Ռուստամյան, Զարուհի Փոստանջյան, ով է ընդդիմություն, ով ոչ: Սա շատ փոքր հարց է թվում եվրոպացու տեսակետից, և նրանք ասում են, որ ահա հայերը նորից եկան, նորից ղժղժացին ու գնացին, կամ հայերն ու ադրբեջանցիները մեղադրանքներ փոխանակեցին: Մենք պետք է հասկանանք, ինչ է նշանակում Հայաստանի իմիջը դրսում”, ասում է Հովհաննես Իգիթյանը:


 

 

Բաժնի նյութերը