Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՇՏԱԲԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Այսօր Երեւանի ոստիկանության պարեկային վաշտի ոստիկանները առավոտից խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ակտիվիստների աշխատանքները, ովքեր քաղաքացիներին իրազեկում են առաջիկա ընտրության մասին: Հիշեցնենք, որ ԱԺ մեծամասնական թիվ 10 տարածքում պատգամավորի թափուր տեղի ընտրությունը տեղի է ունենալու հունվարի 10-ին: Վաշտի հրամանատարը մասնավորապես փորձել է արգելել բարձրախոսով իրազեկելը: Նիկոլի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը փորձել է պարզաբանում ստանալ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանից: Վերջինս մոտավորապես պատասխանել է, թե հանգստյան օրերին չի կարելի բարձրախոսով շրջել փողոցներով, այդպես էլ չմատնանշելով, թե որ օրենքով է դա արգելվում:


 

 

Բաժնի նյութերը