Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՏԱՐՎԱ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՏԱՐՎԱ ՄԱՐԴԸ

Դեկտեմբերի 29-ին Հայելի մամուլի ակումբը իր հյուրերի հետ ամփոփել է տարին եւ նաեւ նշել գալիք Նոր Տարին: Հայելի ակումբի միջոցառմանը մասնակցել են քաղաքական գործիչներ` Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ից, Արմեն Մարտիրոսյանը Ժառանգությունից, Արտակ Դավթյանն ու Կարեն Ավագյանը ՀՀԿ-ից: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են դերասան Ազատ Գասպարյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: Ներկա է եղել Վանուշ Խանամիրյանը, ով իր պարով նույնիսկ ուրախացրել եւ ոգեւորել է ներկաներին: Նրանց թվում են եղել նաեւ գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգիչ Թովմաս Պողոսյանը, մշակույթի ասպարեզի այլ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ:
 
Օրվա հերոսը սակայն եղել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 2009 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված Նազիկ Ավդալյանը: Նրան` հայկական սպորտի զարգացմանը, 2009 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությանն ունեցած փայլուն հաղթանակի համար, Հայելի մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը շնորհել է ակումբի սահմանած “Տարվա մարդ” մրցանակը, ինչպես նաեւ “Տարվա երեւույթ” մրցանակը` ի պատիվ աշխարհի առաջնությանը Նազիկի տարած հաղթանակի: Ներկաները շնորհավորել են Նազիկին եւ նրա մորը, ով նույնպես մասնակցել է միջոցառմանը: Նազիկ Ավդալյանին մաղթել են հետագա հաջողություններ այլ մրցաշարերում եւ գլխավորը` օլիմպիական ոսկե մեդալ, ինչը ըստ նախկին սպորտսմեն Արմեն Մարտիրոսյանի, յուրաքանչյուր մարզիկի ամենամեծ ցանկությունն է: Իսկ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը  Նազիկ Ավդալյանին պատվել է թանկարժեք նվերով:
 
Միջոցառման մասնակիցները նաեւ շնորհավորել են Հայելի ակումբին, նրա նախագահ Անժելա Թովմասյանին մաղթել են բեղմնավոր գործունեություն նաեւ 2010 թվականին:  

 
Լուսանկարը Գագիկ Շամշյանի


 

 

Բաժնի նյութերը